Մովսիսյանին ու Օզբիլիսին կանչել են Հայաստանի հավաքական` Բուլղարիայի և Իտալիայի հավաքականների հետ վճռորոշ հանդիպումներին մասնակցելու համար
24.09.2013,
17:27
Մոսկվայի «Սպարտակ» ակումբի ֆուտբոլիստներ Յուրա Մովսիսյանին ու Արազ Օզբիլիսին կանչել են Հայաստանի ազգային հավաքական` 2014 թ.–ի աշխարհի առաջնության ընտրական փուլի շրջանակներում Բուլղարիայի և Իտալիայի հավաքականների հետ հանդիպումներին մասնակցելու նպատակով, հաղորդում է ակումբի պաշտոնական կայքը։

ԵՐԵՎԱՆ, 24 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Մոսկվայի «Սպարտակ» ակումբի ֆուտբոլիստներ Յուրա Մովսիսյանին ու Արազ Օզբիլիսին կանչել են Հայաստանի ազգային հավաքական` 2014 թ.–ի աշխարհի առաջնության ընտրական փուլի շրջանակներում Բուլղարիայի և Իտալիայի հավաքականների հետ հանդիպումներին մասնակցելու նպատակով, հաղորդում է ակումբի պաշտոնական կայքը։
Հայաստան–Բուլղարիա հանդիպումը կկայանա հոկտեմբերի 11–ին տեղական ժամանակով ժամը 19։00–ին Երևանի Հանրապետական մարզադաշտում։
Իտալիայի հավաքականի հետ ընտրական փուլի վճռորոշ հանդիպումը հայկական թիմը կանցկացվի հոկտեմբերի 15–ին «Սան Պաոլո» մարզադաշտում։
Ութ հանդիպումներից հետո ընտրական В խմբի առաջատարները 20 միավոր վաստակած իտալացիներն են։ Երկրորդ տեղը 13 միավորով զբաղեցնում են բուլղարացիները, երրորդ տեղում են 12 միավոր վաստակած դանիացիները։
Չեխիայի և Հայաստանի հավաքականները վաստակել են 9–ական միավոր, մրցաշարային աղյուսակը եզրափակում են երեք միավոր վաստակած մալթացիները։–0–