Рейтинг@Mail.ru
USD
390.94
EUR
443.95
RUB
4.7658
GEL
142.24
2025 թ. ապրիլի 17, հինգշաբթի
եղանակը
Երևանում
+13

Մովսիսյանն արդեն մարզվում է գնդակով

07.08.2014, 14:05
Մոսկվայի «Սպարտակի» հայ հարձակվող Յուրա Մովսիսյանը ծունկը վնասելուց հետո որոշ ժամանակ առողջությունը վերականգնելուց հետո արդեն սկսել է մարզվել գնդակով, ասվում է մոսկովյան թիմի Twitter–ի միկրոբլոգում։
Մովսիսյանն արդեն մարզվում է գնդակով
ԵՐԵՎԱՆ, 7 օգոստոսի. /ԱՌԿԱ/. Մոսկվայի «Սպարտակի» հայ հարձակվող Յուրա Մովսիսյանը ծունկը վնասելուց հետո որոշ ժամանակ առողջությունը վերականգնելուց հետո արդեն սկսել է մարզվել գնդակով, ասվում է մոսկովյան թիմի Twitter–ի միկրոբլոգում։

Հուլիսի սկզբին կատարվել է խաղացողի աջ ծնկահոդի արթրոսկոպիկ բուժզննում` հոդի կապսուլայի արտաքին հատվածի հետագա պլաստիկ վիրահատությամբ։ Ենթադրվում էր, որ օպերացիայից հետո մինչև երկու ամիս վերականգնում կպահանջվի։

Մովսիսյանը «Սպարտակ» է տեղափոխվել 2012 թվականի դեկտեմբերին։ Նախորդ խաղաշրջանում Հայաստանի հավաքականի 27–ամյա հարձակվողն ակումբի կազմում անցկացրել է 30 խաղ և 18 գոլի հեղինակ դարձել, հայտնում է ՌԻԱ Նովոստին։ -0-