Рейтинг@Mail.ru
USD
391.8
EUR
423.89
RUB
4.6403
GEL
141.14
2025 թ. մարտի 25, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+15

Football Italia–ն հրապարակել է Հայաստանի հավաքականի հետ խաղին Իտալիայի հավաքականի հնարավոր կազմը

10.10.2012, 13:27
Football Italia իտալական հեղինակային պարբերականը ներկայացրել է Իտալիայի հավաքականի խաղացողների ցուցակը, ովքեր հավանաբար դաշտ դուրս կգան Հայաստանի հավաքականի դեմ կայանալիք խաղի մեկնարկային կազմում։

ԵՐԵՎԱՆ, 10 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Football Italia իտալական հեղինակային պարբերականը ներկայացրել է Իտալիայի հավաքականի խաղացողների ցուցակը, ովքեր հավանաբար դաշտ դուրս կգան Հայաստանի հավաքականի դեմ կայանալիք խաղի մեկնարկային կազմում։

Հոկտեմբերի 12–ին Երևանի «Հրազդան» մարզադաշտում կայանալիք 2014թ.–ի աշխարհի առաջնության ընտրական փուլի խաղին նվիրված հոդվածը լույս է տեսել  «Նոր իտալական եռաժանի Հայաստանի համար» վերնագրով։

Պարբերականի համաձայն՝ մարզումների ժամանակ Իտալիայի հավաքականը Ռիկարդո Մոնտոլիվոյին օգտագործվել է որպես հարձակվող կիսապաշտպանի, իսկ որպես եզրային հարձակվողներ փորձնական հանդես են գալու Մարիո Բալոտելին և Սեբաստիան Ջովինկոն։
Իտալիայի մարզիչ Չեզարե Պրանդելին մարզումների ժամանակ երկու սխեմա է փորձարկել` 4-3-1-2, այնուհետև` 4-3-3։

Պարբերականի փորձագետները հաստատում են, որ հայ ֆուտբոլիստների հետ կայանալիք խաղին մեկնարկային կազմով դաշտ դուրս կգան հետևյալ խաղացողները` Ջանլուիջի Բուֆոնը  («Յուվենտուս»), Քրիստիան Մաջոն («Նապոլի»), Անդրեա Բարցալին, Լեոնարդո Բոնուչին (երկուսն էլ` «Յուվենտուս»), Դոմենիկո Կրիշիտոն («Զենիթ»), Դանիել Դե Ռոսին («Ռոմա»), Անդրեա Պիրլոն, Կլաուդիո Մարկիզիոն (երկուսն էլ` «Յուվենտուս»),  Ռիկարդո Մոնտոլիվոն («Միլան»), Մարիո Բալոտելին («Մանչեսթեր Սիթի»), Սեբաստիան Ջովինկոն («Յուվենտուս»)։

Հայաստանը հայտնվել է ընտրական փուլի B խմբում:

Երկու խաղերից հետո Իտալիայի և Բուլղարիայի հավաքականները չորսական միավոր են հավաքել, հայկական թիմը` երեք միավոր: Դանիացիներն ու չեխերը, որոնք ընդամենը մեկ հանդիպում են անցկացրել` մեկ միավոր են հավաքել: Մրցաշարային աղյուսակը զրոյական արդյունքով փակում է խմբի աութսայդեր Մալթայի հավաքականը:

Առաջին խաղին հայ ֆուտբոլիստները հաղթանակ տարան Մալթայի հավաքականի նկատմամբ` 1:0, իսկ բուլղարացիները ոչ-ոքի խաղացին իտալացիների հետ` 2:2 հաշվով:

Իտալացիները բուլղարացիների հետ առաջին մրցախաղում ոչ–ոքի են խաղացել` 2։2, այնուհետև հաղթել են մալթացիներին` երկու անպատասխան գոլ խփելով։

ՖԻՖԱ–ի ընթացիկ վարկանիշում Իտալիայի հավաքականը զբաղեցնում է վեցերորդ տեղը, իսկ Հայաստանի թիմը 53–րդ տեղում է։ –0–