Рейтинг@Mail.ru
USD
381.47
EUR
446.97
RUB
4.7393
GEL
141.58
2025 թ. դեկտեմբերի 20, շաբաթ
եղանակը
Երևանում
-1

Պորտուգալիայի հավաքականը Երևան կժամանի հունիսի 11-ին

09.06.2015, 15:49
Պորտուգալիայի հավաքականը Հայաստան կժամանի հինգշաբթի, հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։
Պորտուգալիայի հավաքականը Երևան կժամանի հունիսի 11-ին
ԵՐԵՎԱՆ, 9 հունիսի. /ԱՌԿԱ/. Պորտուգալիայի հավաքականը Հայաստան կժամանի հինգշաբթի, հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։

Հունիսի 13-ին, ժամը 20։00 Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում տեղի կունենա Եվրո-2016-ի ընտրական փուլի Հայաստան-Պորտուգալիա հանդիպումը:

Հաղորդագրության մեջ նշվում է, որ Պորտուգալիայի հավաքականը Երևան կժամանի հունիսի 11-ին` ժամը 18:30-ին և կհանգրվանի «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում:

Հաջորդ օրը՝ ժամը 17:00-ին, տեղի կունենա Պորտուգալիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ֆերնանդո Սանթուշի մամուլի ասուլիսը: Նույն օրը՝ ժամը 18:00-ին, Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում տեղի կունենա Պորտուգալիայի ազգային հավաքականի նախախաղային մարզումը, որի առաջին 15 րոպեները բաց կլինեն միայն ԶԼՄ-ների հավատարմագրված ներկայացուցիչների համար:

Հայաստանի հավաքականը մեկ միավորով կիսում է վերջին տեղը սերբերի հետ։ Սակայն հայ ֆուտբոլիստները անցկացրել են հինգ խաղ` մեկ խաղով ավելի, քան սերբերը։

Ինը միավորով խմբում առաջատարներն են պորտուգալացիները չորս հանդիպումից հետո, յոթական միավոր ունեն Ալբանիայի (երեք խաղ) և Դանիայի (չորս խաղ) հավաքականները։-0-