Рейтинг@Mail.ru
USD
391.74
EUR
426.88
RUB
4.5721
GEL
141.28
2025 թ. մարտի 16, կիրակի
եղանակը
Երևանում
+21

Թեհրանի Աշխարհի գավաթի ժամանակ Ջուլֆալակյանը դեմ հանդես կգա սպորտի օլիմպիական տեսակներից ըմբշամարտը հանելու մտադրությանը

14.02.2013, 16:55
Աշխարհի և Օլիմպիական խաղերի չեմպիոն, հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Լևոն Ջուլֆալակյանը հինգշաբթի «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում հայտնեց, որ Թեհրանում կայանալիք Աշխարհի գավաթի ժամանակ նախատեսում է ակցիա իրականացնել` 2020թ.–ի Խաղերի ծրագրից ըմբշամարտը հանելու ՄՕԿ–ի գործող կոմիտեի մտադրության դեմ, հաղորդում է «Նովոստի–Արմենիա» գործակալությանը։

Թեհրանի Աշխարհի գավաթի ժամանակ Ջուլֆալակյանը դեմ հանդես կգա սպորտի օլիմպիական տեսակներից ըմբշամարտը հանելու մտադրությանը
ԵՐԵՎԱՆ, 14 փետրվարի. /ԱՌԿԱ/. Աշխարհի և Օլիմպիական խաղերի չեմպիոն, հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Լևոն Ջուլֆալակյանը հինգշաբթի «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում հայտնեց, որ Թեհրանում կայանալիք Աշխարհի գավաթի ժամանակ նախատեսում է ակցիա իրականացնել` 2020թ.–ի Խաղերի ծրագրից ըմբշամարտը հանելու ՄՕԿ–ի գործող կոմիտեի մտադրության դեմ, հաղորդում է «Նովոստի–Արմենիա» գործակալությանը։

Միջազգային օլիմպիական կոմիտեի (ՄՕԿ) գործադիր կոմիտեն խորհուրդ է տվել հանել ըմբշամարտը 2020թ.–ի ամառային Օլիմպիական խաղերի ծրագրից: Նման որոշումը կայացվել է երեքշաբթի Լոզանում կայացած նիստի ընթացքում, որտեղ ՄՕԿ–ի գործող կոմիտեի անդամները քննարկել են այն զեկույցը, որտեղ ավելի քան 30 չափանիշների հիման վրա գնահատական է տրվում սպորտի 26 տեսակից յուրաքանչյուրին, որոնք այժմ ներկայացված են ամառային Խաղերի ծրագրում։

«Հինգ օրից մեր հավաքականը կմեկնի Թեհրան, և այնտեղ ես ուզում եմ ակցիա կազմակերպել այդ որոշման դեմ»,– ասաց Ջուլֆալակյանը։

Նա պարզաբանեց, որ նախատեսում է հավաքել ողջ աշխարհի հունահռոմեական ըմբշամարտի հայտնի ներկայացուցիչներին և, հնարավոր է, նամակ գրել ՄՕԿ–ին, կամ հանրահավաք կազմակերպել, կամ բողոքի այլ ակցիա։

Օլիմպիադայի ծրագրի վերաբերյալ վերջնական որոշումը կընդունվի սեպտեմբերին Բուենոս Այրեսում կայանալիք ՄՕԿ–ի 125–րդ նիստի ժամանակ, այդ ժամանակ կընտրվի նաև Խաղեր-2020-ի մայրաքաղաքը, որին հավակնում են Մադրիդը, Ստամբուլը և Տոկիոն։

Հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի հավաքականը փետրվարի 19–20–ն ընկած ժամանակահատվածում Թեհրանում կպայքարի Աշխարհի գավաթի համար։

Աշխարհի Գավաթին մասնակցում են աշխարհի 10 ուժեղագույն հավաքականներ` Հայաստանի, Ռուսաստանի, Իրանի, Բելառուսի, Թուրքիայի, Հարավային Կորեայի, Բուլղարիայի, Ադրբեջանի, Ղազախստանի և Հունգարիայի թիմերը։ –0–