Рейтинг@Mail.ru
USD
392.54
EUR
425.47
RUB
4.6351
GEL
141.59
2025 թ. մարտի 21, ուրբաթ
եղանակը
Երևանում
+8

Ուրախ եմ, որ Մխիթարյանը հրաժարվել է տեղափոխվել «Անժի» և նախընտրել է խաղալ Եվրոպայում. Նոբել Առուստամյան

07.08.2013, 14:21
НТВ ПЛЮС–ի և «Ռադիո Սպորտ»–ի հայտնի ֆուտբոլային մեկնաբան Նոբել Առուստամյանը Twitter–ի իր միկրոբլոգում գրել է, որ ուրախ է, որ Հայաստանի հավաքականի և դորտմունդյան «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հրաժարվել է անցնել «Անժի»։
Ուրախ եմ, որ Մխիթարյանը հրաժարվել է տեղափոխվել «Անժի» և նախընտրել է խաղալ Եվրոպայում. Նոբել Առուստամյան
ԵՐԵՎԱՆ, 7 օգոստոսի. /ԱՌԿԱ/. НТВ ПЛЮС–ի և «Ռադիո Սպորտ»–ի հայտնի ֆուտբոլային մեկնաբան Նոբել Առուստամյանը Twitter–ի իր միկրոբլոգում գրել է, որ ուրախ է, որ Հայաստանի հավաքականի և դորտմունդյան «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հրաժարվել է անցնել «Անժի»։

«Ուրախ եմ Մխիթարյանի համար։ Եթե իմանայիք, թե «Անժին» նրան որքան էր ցանկանում ձեռք բերել։ Անհավանական աշխատավարձ, պարգևավճարներ։ Բարեբախտաբար, Հենրիխը ցանկացավ խաղալ Եվրոպայում և հրաժարվեց «Անժիից»»,– գրել է Առուստամյանը։

Չորեքշաբթի Դաղստանի ակումբի տնօրենների խորհրդի նախագահ Կոնստանտին Ռեմչուկովը Twitter–ի իր միկրոբլոգում հայտնել էր, որ «Անժին» սպասում է վերաձևաչափավորման, որը ենթադրում է ֆինանսական ծախսերի կտրուկ նվազում և տարեկան 50-70 միլիոն դոլարի բյուջեի ձևավորում։ Նա նաև ասել է, որ «Անժիի» նոր գլխավոր տնօրեն կդառնա Հաջի Հաջիևը, ով տվյալ պահին համանման պաշտոն է զբաղեցնում Սամարայի «Խորհուրդների թևեր»–ում։

Մխիթարյանը «Շախտյորից» «Բորուսիա» է տեղափոխվել հուլիսի 9–ին։ Հայ կիսապաշտպանի տեղափոխման գինը կազմում է 27.5 միլիոն եվրո։

Հենրիխ Մխիթարյանը ծնվել է 1989 թվականի հունվարի 21-ին` Երևանում: «Շախտյորում» խաղացել է 2010 թվականի օգոստոսի 30-ից: Ուկրաինայի առաջնությունում անցկացրել է 72 խաղ, դարպաս է ուղարկել 38 գնդակ: Նրա հաշվին են գրանցված նաև դարպաս ուղարկված չորս գնդակները` Ուկրաինայի Գավաթի տասնմեկ խաղերում և երկու գնդակ` Եվրագավաթների 21 խաղում: «Շախտյորի» կազմում Մխիթարյանն ունեցել է 106 խաղ` դարպաս ուղարկված 46 գնդակով:

Հայ կիսապաշտպանը, Ուկրաինայի վերջին առաջնությունում 25 գոլի հեղինակ դառնալով, Ուկրաինայի առաջնությունների արդյունավետության ռեկորդ է սահմանել և օգնել է «Շախտյորին» հաղթել երկրի առաջնությունում և Գավաթում: -0-