Ուժեղ թիմերի հետ Հայաստանը միշտ լավ է խաղում. Մանուչարյան
09.10.2012,
13:06
Եկատերինբուրգի «Ուրալի» և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Էդգար Մանուչարյանը կարծում է, որ հայկական թիմը միշտ լավ է խաղում ուժեղ թիմերի հետ։

ԵՐԵՎԱՆ, 9 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Եկատերինբուրգի «Ուրալի» և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Էդգար Մանուչարյանը կարծում է, որ հայկական թիմը միշտ լավ է խաղում ուժեղ թիմերի հետ։
«Թիմում հիանալի մթնոլորտ է, մենք միշտ միայն հաղթանակի ենք տրամադրվում։ Իտալացիները շատ հզոր թիմ ունեն, բայց մենք արդեն բազմիցս ապացուցել ենք, որ ուժեղ թիմերի հետ միշտ լավ ենք խաղում։ Ամեն դեպքում, ամեն ինչ կորոշվի դաշտում»,– ասաց Մանուչարյանը երկուշաբթի 2014 թվականի աշխարհի առաջնության ընտրական փուլի` հոկտեմբերի 12–ին «Հրազդան» մարզադաշտում անցկացվելիք խաղից առաջ անցկացվող առաջին մարզումից հետո։
Պատասխանելով «Նովոստի–Արմենիա» գործակալության այն հարցին, թե ո՞վ է «Սքուադրա աձուրա»–ի ամենավտանգավոր խաղացողը` Մանուչարյանը ժպտալով պատասխանեց՝ Իտալիայի ամբողջ հավաքականը։
«Բոլոր խաղացողներն են վտանգավոր, նրանցից յուրաքանչյուրը բարձր կարգի խաղացող է։ Մեզ համար շատ օգտակար է խաղալ այդպիսի մեծության խաղացողների հետ լավ փորձ ձեռք բերելու առումով»,– Մանուչարյանի խոսքերն է մեջբերում «Նովստի–Արմենիա» գործակալությունը։
Ըստ նրա, եթե հայկական թիմը ցանկանում է հասնել եզրափակչին, ապա անպայման պետք է ավարտի իր բոլոր հանդիպումները հայրենիքում դրական արդյունքով, իսկ արտագնա խաղերում հնարավորին չափ շատ միավորներ վաստակի։
Նա նաև նշեց, որ Հայաստանի հավաքականը բուլղարներից կրած պարտությունից հետո ճիշտ եզրակացություններ է արել և պատրաստ է առաջ գնալ։
Մանուչարյանն ավելացրեց, որ գերազանց մարզավիճակում է և լիովիոն պատրաստ է օգնել թիմին իտալացիների հետ խաղում։
Հայաստանն Իտալիայի, Դանիայի, Չեխիայի, Բուլղարիայի և Մալթայի հավաքականների հետ կխաղա 2014 թվականի աշխարհի առաջնության ընտրական փուլի B խմբում։
Առաջին երկու փուլերից հետո Իտալիայի և Բուլղարիայի հավաքականները հավաքել են չորսական միավոր, հայկական թիմն ունի երեք միավոր։ Միայն մեկ խաղ անցկացրած դանիացիներն ու չեխերը հավաքել են մեկական միավոր։ Մրցաշարային աղյուսակը եզրափակում է Մալթայի թիմը՝ զրո միավորով։
Առաջին երկու փուլերում Հայաստանի հավաքականը 1։0 հաշվով հաղթել է մալթացիներին և նույն հաշվով Սոֆիայում պարտվել բուլղարացիներին։ -0