120 մլն դոլար՝ 5 զբոսաշրջային կլաստերների զարգացման համար
Այսօր,
18:13
Այդ կլաստերներն են Գյումրին, Եղեգիսը, Գորիսը , Դաշտադեմը և Ջերմուկը, ասել է Զբոսաշրջության կոմիտեի նախագահը
ԵՐԵՎԱՆ, 27 մարտի․/ԱՌԿԱ/․ Այս տարվանից սկսած 5 զբոսաշրջային կլաստերներում 120 մլն դոլարանոց վարկային և պետական միջոցներով կիրականացնենք զբոսաշրջային ենթակուցվածքների զարգացման ծրագրեր, հայտարարել է ՀՀ Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Լուսինե Գևորգյանը։
«Այդ կլաստերներն են Գյումրին, Եղեգիսը, Գորիսը , Դաշտադեմը և Ջերմուկը», - ասաց Գևորգյանը ասուլիսի ժամանակ։
Նա հայտնեց նաև, որ ընդհանուր առմամբ կլաստերները 20-ն են, սակայն առաջիկա հինգ տարիների ընթացքում ենթակառուցվածքների բարելավման աշխատանքներն առաջնահերթ կիրականացվեն հենց այս 5 զբոսաշրջային կլաստերներում։