2025թ. հուլիսին ՀՀ է եկել 263,592 զբոսաշրջիկ, որը 10,9%-ով ավել է նախորդ տարվա հուլիսի ցուցանիշից. Պապոյան
11.08.2025,
12:25
2025-ի մայիս, հունիս և հուլիս ամիսներին ՀՀ է եկել պատմական ամենամեծ թվով զբոսաշրջիկները. ՀՀ Էկոնոմիկայի նախարարը թվեր է հրապարակել
ԵՐԵՎԱՆ, 11 օգոստոսի․/ԱՌԿԱ/․ ՀՀ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը Facebook-ի իր էջում հրապարակել է այս տարվա մայիս, հունիս և հուլիս ամիսներին ՀՀ այցելած զբոսաշրջիկների թիվը։
«2025թ. հուլիսին Հայաստան է եկել 263,592 զբոսաշրջիկ, որը 10,9%-ով կամ 25,989-ով ավել է նախորդ տարվա հուլիսի ցուցանիշից (237603 զբոսաշրջիկ)»,-գրել է նա։
Նա նշել է, որ 2025-ի մայիս, հունիս և հուլիս ամիսներին Հայաստան է եկել այս ամիսների պատմական ամենամեծ թվով զբոսաշրջիկները. մայիսին՝ 181436, հունիսին՝ 215253 հուլիսին՝ 263592։
Պապոյանի տեղեկացմամբ, նախորդ լավագույն ցուցանիշները այս ամիսների համար գրանցվել էին 2023-ին՝ համապատասխանաբար՝ 176384, 199159 և 255706 զբոսաշրջիկներ։