Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
444.45
RUB
4.9681
GEL
141.26
2025 թ. դեկտեմբերի 6, շաբաթ
եղանակը
Երևանում
+4

Հայաստանում մշակվում է զբոսաշրջության զարգացման 5–ամյա ռազմավարություն

30.09.2024, 13:45
Ավելի քան 20 տարի զբոսաշրջությունը մնում է Հայաստանի տնտեսության առանցքային ոլորտներից մեկը
Հայաստանում մշակվում է զբոսաշրջության զարգացման 5–ամյա ռազմավարություն

ԵՐԵՎԱՆ, 30 սեպտեմբերի․/ԱՌԿԱ/․ Ավարտման փուլում է Հայաստանի զբոսաշրջության զարգացման 5–ամյա ռազմավարության նախագիծը, տեղեկացրեց էկոնոմիկայի փոխնախարար Նարեկ Հովակիմյանը։

Ելույթ ունենալով Երևանում անցկացվող Եվրասիական երրորդ համաժողովի շրջանակում «Զբոսաշրջությունը ԵԱՏՄ-ում. նոր հորիզոններ» պանելային քննարկմանը՝ փոխնախարարն ընդգծել է, որ Հայաստանի իշխանությունները զբոսաշրջությունը դիտարկում են որպես երկարաժամկետ զարգացման ռազմավարական ուղղություն։

«Ավելի քան 20 տարի զբոսաշրջությունը մնում է Հայաստանի տնտեսության առանցքային ոլորտներից մեկը։ Այս ոլորտը ոչ միայն խթանում է տնտեսական աճը, այլև ստեղծում է նոր աշխատատեղեր, բարելավում է տեղական համայնքների կյանքի որակը և նպաստում է մշակութային փոխանակմանը»,- նշեց Հովակիմյանը։»

Փոխնախարարը տեղեկացրեց, որ վերջին տարիներին ՀՀ կառավարությունն իրականացրել է մի շարք ինստիտուցիոնալ բարեփոխումներ՝ ուղղված ենթակառուցվածքների բարելավմանը և զբոսաշրջիկների համար բարենպաստ միջավայրի ստեղծմանը, ինչը բարձրացնում է Հայաստանի մրցունակությունը միջազգային ասպարեզում։

2023 թվականին Հայաստան է այցելել ավելի քան 2,3 միլիոն զբոսաշրջիկ, ինչը 40 տոկոսով ավելի է նախորդ տարվա համեմատ։

«Հիմնական աճն ապահովվել է ԵԱՏՄ երկրներից, Վրաստանից, Գերմանիայից, ԱՄՆ-ից և այլ երկրներից այցելած զբոսաշրջիկների շնորհիվ։ Հատկանշական իրադարձություն էր 2024 թվականի սեպտեմբերին զբոսաշրջության մասին նոր օրենքի ընդունումը, որը նախատեսում է ծառայությունների որակի բարելավում և զբոսաշրջիկների իրավունքների պաշտպանություն»,- նշեց Հովակիմյանը։

Նրա խոսքով, ԵԱՏՄ-ում զբոսաշրջության զարգացումը ոչ միայն նպաստում է տնտեսական աճին, այլև ամրապնդում է տարածաշրջանի իմիջը՝ որպես գրավիչ օտարերկրյա զբոսաշրջիկների համար՝ այն դարձնելով գլոբալ զբոսաշրջային շուկայի կարևոր մաս։