Рейтинг@Mail.ru
USD
381.36
EUR
449.01
RUB
4.8711
GEL
141.54
2026 թ. հունվարի 2, ուրբաթ
եղանակը
Երևանում
-1

Քերոբյանը ՀԲ ներկայացուցիչների հետ քննարկել է զբոսաշրջության և տարածաշրջանային ենթակառուցվածքների կատարելագործման ծրագիրը

07.09.2023, 11:42
Քերոբյանն ընդունել է Համաշխարհային բանկի ներկայացուցիչներին՝ աղետների ռիսկի կառավարման ավագ մասնագետ Թավաձվա Իրվին Դուբեին և քաղաքաշինության գծով մասնագետ Նորա Միրզոյանին
Քերոբյանը ՀԲ ներկայացուցիչների հետ քննարկել է զբոսաշրջության և տարածաշրջանային ենթակառուցվածքների կատարելագործման ծրագիրը
ԵՐԵՎԱՆ, 7 սեպտեմբերի./ԱՌԿԱ/. Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն ընդունել է Համաշխարհային բանկի ներկայացուցիչներին՝ աղետների ռիսկի կառավարման ավագ մասնագետ Թավաձվա Իրվին Դուբեին և քաղաքաշինության գծով մասնագետ Նորա Միրզոյանին, հաղորդում է Էկոնոմիկայի նախարարության մամուլի ծառայությունը:

Հանդիպմանը ներկա էր նաև Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Սիսիան Պօղոսեանը։

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են ՀԲ կողմից առաջարկվող «Զբոսաշրջության և տարածաշրջանային ենթակառուցվածքների կատարելագործման ծրագիրը»։

Զրուցակիցներն անդրադարձել են ծրագրի իրականացման հնարավոր ժամկետներին, պայմաններին և դրա շրջանակում նախատեսվող աշխատանքներին, որոնք ուղղված են լինելու ծրագրի արդյունավետ իրականացմանը։-0-