Рейтинг@Mail.ru
USD
381.55
EUR
444.54
RUB
4.9785
GEL
141.33
2025 թ. դեկտեմբերի 8, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+8

Սիմֆերոպոլի և Երևանի միջև նախատեսվում է գործարկել կանոնավոր չվերթեր այս տարվա մարտից

10.01.2020, 13:39
Նախատեսվում է գործարկել Երևանի և Սիմֆերոպոլի միջև ուղիղ, կանոնավոր չվերթեր
Սիմֆերոպոլի և Երևանի միջև նախատեսվում է գործարկել կանոնավոր չվերթեր այս տարվա մարտից

ԵՐԵՎԱՆ, 10 հունվարի./ԱՌԿԱ/. Սիմֆերոպոլի և Երևանի միջև նախատեսվում է գործարկել կանոնավոր չվերթեր այս տարվա մարտից:

Այդ մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով Ղրիմի խորհրդարանի զբոսաշրջության և սպորտի կոմիտեի նախագահ Ալեքսեյ Չերնյակին:

«Կանոնավոր չվերթեր են նախատեսվում գործարկել Ղրիմի և Հայաստանի միջև ընթացիկ տարվա մարտից: «Իկար» ավիաընկերությունը Ռոսավիացիայից ստացել է կանոնավոր չվերթերի համար համապատասխան թույլտվություն: Հիմա հարցը նախապատրաստման և համաձայնեցման փուլում է, այդ թվում` թռիչքների չվացուցակի և օդանավակայանների միջև պայմանագրերի մասով: Նախատեսվում է մարտից իրականացնել շաբաթական 2 թռիչք: Հետագայում` ըստ պահանջարկի, բայց ոչ ավել քան շաբաթը 7 անգամ», – ասել է Չերնյակը:

Նրա խոսքով, Սիմֆերոպոլի և Երևանի միջև ավիաերթուղին առաջին կանոնավոր միջազգային չվերթը կլինի Ղրիմի` Ռուսաստանի հետ վերամիավորվելուց հետո:

«Դա լավ օրինակ կլինի Չինաստանի, Թուրքիայի և այլ երկրների ու ավիաընկերությունների համար: Կանոնավոր չվերթերի գործարկումը կլինի Ղրիմից միջազգային թռիչքների սկիզբը և ավելի կամրապնդի «Սիմֆերոպոլ» օդանավակայանի միջազգային կարգավիճակը»,-ասել է կոմիտեի նախագահը:-0-