Рейтинг@Mail.ru
USD
381.77
EUR
447.7
RUB
4.7817
GEL
141.54
2025 թ. դեկտեմբերի 14, կիրակի
եղանակը
Երևանում
+3

«Զվարթնոց» և «Շիրակ» միջազգային օդանավակայանները 2014թ.–ի հունվար–նոյեմբերին ավելի քան 1,9 մլն ուղևորի են սպասարկել

09.12.2014, 12:21
«Զվարթնոց» և «Շիրակ» միջազգային օդանավակայանները 2014թ.–ի հունվար–նոյեմբերին սպասարկել են 1 մլն 931 հազար 554 ուղևորի, ինչը 332 376 մարդով շատ է 2013թ.–ի– նույն ցուցանիշից, հաղորդում է Հայաստանի քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության մամուլի ծառայությունը։
«Զվարթնոց» և «Շիրակ» միջազգային օդանավակայանները 2014թ.–ի հունվար–նոյեմբերին ավելի քան 1,9 մլն ուղևորի են սպասարկել
ԵՐԵՎԱՆ, 9 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. «Զվարթնոց» և «Շիրակ» միջազգային օդանավակայանները 2014թ.–ի հունվար–նոյեմբերին սպասարկել են 1 մլն 931 հազար 554 ուղևորի, ինչը 332 376 մարդով շատ է 2013թ.–ի– նույն ցուցանիշից, հաղորդում է Հայաստանի քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության մամուլի ծառայությունը։

Այսպիսով` երկրի օդային դարպասներով ուղևորների հոսքի աճը կազմել է 20,8 տոկոս։

Հաշվետու ժամանակահատվածում մեկնած ուղևորների թիվն աճել է` հասնելով 976 708 –ի (803 523 2013 թ.–ի նույն ժամանակահատվածում), իսկ ժամանած ուղևորների թիվը կազմել է 954 846 (795 652 2013 թ.–ին)։

2014 թվականի առաջին 11 ամիսներին մեկնած/ժամանածների բացասական հաշվեկշիռը կազմել է 21 862 (2014 թ.–ի հունվար–հոկտեմբերին`39 910)։ Ընդհանուր ցուցանիշում մեկնած ուղևորների տեսակարար կշիռը կազմել է 50,6 տոկոս, ինչը համադրելի է 2013 թվականի նույն ցուցանիշի հետ` 50,2 տոկոս։
Միջազգային բեռնափոխադրումների ծավալը քաղաքացիական օդանավակայաններով ավելացել է 3 տոկոսով` կազմելով 9 478 տոննա, իսկ թռիչք/վայրէջքների թիվն աճել է 17,3 տոկոսով` մինչև 9739։–0–