Երևանի քաղաքապետարանը զբոսաշրջիկների համար մայրաքաղաքի նոր քարտեզն է ներկայացրել
17.06.2015,
18:56
Երևան այցելով զբոսաշրջիկներն այսուհետ կարող են օգտվել Երևանի մայրաքաղաքի նախաձեռնությամբ ստեղծած հատուկ ուղեցույց–քարտեզներից, չորեքշաբթի լրագրողներին ասաց Երևանի քաղաքապետարանի մշակույթի և զբոսաշրջության բաժնի պետ Մարիա Բարաղամյանը։
ԵՐԵՎԱՆ, 17 հունիսի. /ԱՌԿԱ/. Երևան այցելով զբոսաշրջիկներն այսուհետ կարող են օգտվել Երևանի մայրաքաղաքի նախաձեռնությամբ ստեղծած հատուկ ուղեցույց–քարտեզներից, չորեքշաբթի լրագրողներին ասաց Երևանի քաղաքապետարանի մշակույթի և զբոսաշրջության բաժնի պետ Մարիա Բարաղամյանը։
Տվյալ ակցիան առևտրային բնույթ չի կրում։ 20 հազար տպաքանակով անգլերեն և ռուսերեն լեզուներով թողարկված զբոսաշրջային քարտեզներն անվճար կբաժանվեն Երևանի հյուրերին օդանավակայանում, զբոսաշրջային գործակալություններում, հյուրանոցներում և ռեստորաններում։
«Քարտեզի վրա ներկայացված է Երևանի կենտրոնում գտնվող ամենահետաքրքիր տեսարժան վայրերի, այդ թվում` պատմամշակութային հուշարձանների, թանգարանների, ցուցասրահների, համերգային հարթակների, այգիների, եկեղեցիների մասին տեղեկատվություն»,– ասաց Բարաղամյանը։
Նրա խոսքով, ուղեցույցում կա տեղեկություն նաև առևտրային կենտրոնների, սննդի օբյեկտների, մետրոպոլիտենի կայարանների, հիվանդանոցների, հեծանվակայանատեղիների մասին, կան նաև տարբեր ծառայությունների, մասնավորապես, Ոստիկանության, «Շտապօգնության» հեռախոսահամարներ։
Զբոսաշրջության բաժնի պետը նշեց նաև, որ զբոսաշրջային քարտեզի հրատարակմանը բավականին լուրջ աշխատանք է նախորդել։
«Երբ մենք սկսեցինք ուսումնասիրել այդ դաշտը, հասկացանք, որ ոչ բոլոր զբոսաշրջային գործակալություններն են ի վիճակի մայրաքաղաքի հյուրերին տրամադրել ուղեցույցներ, որոնք առաջին անհրաժեշտություն են անծանոթ քաղաքում յուրաքանչյուր զբոսաշրջիկի համար։ Հենց այդ պատճառով մենք սկսեցինք գործը»,– նշեց Բարաղամյանը, ավելացնելով, որ քաղաքապետարանը քարտեզի կազմման հարցում գործակցել է զբոսաշրջային գործակալությունների հետ։
Երևանի զբոսաշրջային նոր քարտեզն առայժմ ընդգրկում է միայն քաղաքի կենտրոնը։ Սակայն, Բարաղամյանի խոսքով, հետագայում ուղեցույցը կընդլայնվի, և դրանում կներկայացվեն մայրաքաղաքի մյուս բոլոր վարչական շրջանները։
Զբոսաշրջության բաժնի պետը նշեց նաև, որ 2015 թվականի հունվար–մարտին հայկական մայրաքաղաք է այցելել 232583 մարդ, ինչը 4%–ով պակաս է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշներից։ Հիմնականում, երկիր են այցելում զբոսաշրջիկներ ԱՊՀ–ից և Եվրոպայից։
Էկոնոմիկայի նախարարության տվյալներով, 2014 թվականին զբոսաշրջիկների ներհոսքը Հայաստան նախորդ տարվա համեմատ ավելացել է 11.3 տոկոսով` գերացանցելով միջազգային այցելուների 1.2 միլիոնը։ -0-