Рейтинг@Mail.ru
USD
389.41
EUR
441.28
RUB
4.7127
GEL
141.78
2025 թ. մայիսի 3, շաբաթ
եղանակը
Երևանում
+19

Երևանը մայիսյան տոներին ուղևորությունների թվով երկրորդն է

08.05.2015, 10:59
Երևանն, ԱՊՀ երկրների շարքում, ռուս զբոսաշրջիկների համար մայիսյան տոները նշելու նախընտրելի  քաղաքներից երկրորդն է։ Այդ օրինաչափությունն իր վարկանիշում գրանցել է Oktogo.ru առցանց նախապատվիրման ռուսական ծառայությունը։
Երևանը մայիսյան տոներին ուղևորությունների թվով երկրորդն է
ԵՐԵՎԱՆ, 8 մայիսի. /ԱՌԿԱ/. Երևանն, ԱՊՀ երկրների շարքում, ռուս զբոսաշրջիկների համար մայիսյան տոները նշելու նախընտրելի  քաղաքներից երկրորդն է։ Այդ օրինաչափությունն իր վարկանիշում գրանցել է Oktogo.ru առցանց նախապատվիրման ռուսական ծառայությունը։

ԱՊՀ քաղաքների վարկանիշը մայիսյան տոներին ուղևորությունների թվով գլխավորել է Մինսկը։ Քաղաքների տասնյակում են նաև` Ալմաթին, Բաքուն, Կիևը, Տաշքենդը, Բրեստը, Օդեսան, Վիտեբսկը և Քիշնևը։

Oktogo.ru–ի տվյալներով, ռուս զբոսաշրջիկները մայիսյան տոներին Երևան են մեկնել, միջինը, չորս օրով և հյուրանոցներում կեցության համար ծախսել են օրական մոտ 85 դոլար։ Համեմատության համար, Մինսկում զբոսաշրջիկները հյուրանոցում կեցության համար ծախսել են օրական 67 դոլար, իսկ Ալմաթիում` 56 դոլար։

Վարկանիշը կազմվել է ինքնուրույն ճանապարհորդող զբոսաշրջիկների կողմից 2015 թվականի մայիսի 1-11–ը հյուրանոցների նախապատվիրման հիման վրա։ Տոնական և ոչ աշխատանքային օրերը Ռուսաստանում այս տարի մայիսի 1-4–ն են և մայիսի 9-11–ը։

Մայիսյան տոները նշելու համար Ռուսաստանի ամենատարածված քաղաքներն են` Սանկտ Պետերբուրգը, Սոչին, Կազանը, Մոսկվան, Նիժնի Նովգորոդը, Յարոսլավլը, Կալինինգրադը, Եկատերինբուրգը, Վելիկի Նովգորոդը և Կոստրոման։

Oktogo.ru–ի տվյալներով, մայիսյան տոներին ուղևորվելու համար ամենատարածված արտասահմանյան քաղաքների թոփ–10–ում են` Ռիգան, Վիլնյուսը, Թալինը, Հելսինկին, Պրահան, Բեռլինը, Վարշավան, Ստամբուլը, Հռոմը և Փարիզը, իսկ ինքնուրույն զբոսաշրջիկների համար ամենածովափային ուղղություններն են` Կիպրոսը, Դուբայը, Տեներիֆեն, Մայամին և Շարմ էլ Շեյխը։

Ամենատնտեսվող արտասահմանյան քաղաքը ռուսների ծախսերի տեսանկյունի մայիսի սկզբին դարձել է Վարշավան, ամենաթանկը` Հռոմը։ Լեհաստանի մայրաքաղաքում հյուրանոցի կեցության օրական կազմում է միջինը 41 դոլար, իտալական մայրաքաղաքում` օրական 194 դոլար։

Oktogo.ru–ն հյուրանոցների առցանց նախապատվիրման ռուսական առաջատար ծառայություն է, որի կայքում ներկայացված է ավելի քան 400 հազար հյուրանոց ողջ աշխարհով։ -0-