Рейтинг@Mail.ru
USD
386.33
EUR
432.69
RUB
4.7766
GEL
141.02
2025 թ. մայիսի 18, կիրակի
եղանակը
Երևանում
+25

Հայաստանն ու Հունաստանը մշակում են նոր համատեղ զբոսաշրջային պրոդուկտ

17.04.2025, 13:23
Հայաստանն ու Հունաստանը քննարկում են նոր համատեղ զբոսաշրջային պրոդուկտի մշակումը
Հայաստանն ու Հունաստանը մշակում են նոր համատեղ զբոսաշրջային պրոդուկտ

ԵՐԵՎԱՆ, 17 ապրիլի․/ԱՌԿԱ/․ Հայաստանն ու Հունաստանը քննարկում են նոր համատեղ զբոսաշրջային պրոդուկտի մշակումը։

Այս համատեքստում Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Լուսինե Գևորգյանի և ՀՀ–ում Հունաստանի արտակարգ և լիազոր դեսպան Ն․Գ․ Խրիստոս Սոֆիանոպուլոսի հանդիպման ժամանակ քննարկվել են Հայաստանում հույն ժողովրդի պատմության հիման վրա ձևավորված երթուղիների մշակումն և դրանց՝ հունական շուկայում խթանման անհրաժեշտությունը։ 

Ինչպես հաղորդում է Զբոսաշրջության կոմիտեն, կողմերը միմյանց են ներկայացրել զբոսաշրջային այցելությունների վերաբերյալ վիճակագրությունը, խոսել առկա խնդիրների և դրանց լուծմանն ուղղված քայլերի մասին, կարևորել Հունաստանում Հայաստանի ճանաչելիության բարձրացման, նպատակային միջոցառումների իրականացման անհրաժեշտությունը։ 

Հանդիպման օրակարգային հիմնական հարցերից էին 2025 թվականին Հայաստանում հայ-հունական համատեղ հանձնաժողովի առաջին նիստի կազմակերպումը և կրթության բնագավառում համատեղ ծրագրերի իրականացումը՝ ուղղված ուսանողների կարողությունների բարձրացմանն ու հետագայում որոկյալ ծառայությունների ապահովմանը։

Կողմերը պայմանավորվել են սերտորեն համագործակցել Հայաստանի և Հունաստանի միջև զբոսաշրջության բնագավառում համագործակցության զարգացման համար, որին էապես կնպաստի համատեղ նիստի անցկացումը և բարձրացված հարցերի շուրջ պայմանավորվածությունների ձեռքբերումը։