Եվրոպա՝ առանց վիզայի, դա ընդհանրապես հնարավո՞ր է

ԵՐԵՎԱՆ, 13 մայիսի․/ԱՌԿԱ/․ 2025թ․–ի ապրիլին պետք է տեղի ունենար Հայաստանի և ԵՄ–ի միջև վիզային ռեժիմի ազատականացման բանակցությունների հերթական փուլը։ Բրյուսելում չեն նշում հստակ ժամկետներ, բայց նման նախաձեռնությունների կյանքի կոչման համար սովորաբար պահանջվում է 3–6 տարի։ Կա նաև ԵՄ մուտք գործելու ծրագիր, սրանք դեռ առաջին քայլերն են, որոնց իրականացման համար սովորաբար պահանջվում է մոտ 15-20 տարի։ Օրինակ՝ Չեռնոգորիան թեկնածու երկրի կարգավիճակ ստացավ 2010 թվականին, իսկ հիմա 2025 թվականն է, և երկիրը ինտեգրման վերջնական փուլում է, բայց դեռևս չի դարձել ԵՄ անդամ։
Այսպիսով, հաշվի առնելով, թե այժմ որքան դինամիկ է ամեն ինչ փոխվում միջազգային քաղաքականության մեջ, արժե՞ հուսալ, որ Հայաստանը կգրանցի հաջող արդյունք վիզային ռեժիմի ազատականացման հարցում։ Եվրոպան առայժմ կենտրոնացած է սահմանների ամրապնդման, սահմանային վերահսկողությունը դժվարացնելու վրա, և ոչ ոք դրական տրամադրված չէ դրսից եկող սովորական զբոսաշրջիկների նկատմամբ։ Շենգենյան վիզաները Հայաստանի քաղաքացիներին հաճախ տրամադրվում են կարճաժամկետ՝ որոշակի ուղևորության տևողությամբ, ուստի ամեն անգամ ընտանիքի բոլոր անդամներն անցնում են բոլոր խոչընդոտների, հերթերի միջով և վճարում վիզայի աջակցման գործակալություններին։
Իսկ հիմա ի՞նչ տարբերակներ կան Եվրոպա առանց վիզա այցելելու համար
Ամբողջովին իրական է ստանալ այն երկրի այլընտրանքային քաղաքացիություն, որն իր բոլոր քաղաքացիների համար ունի Շենգենյան գոտի առանց վիզայի մուտքի իրավունք։ Այդ դեպքում հարկավոր չի լինի որևէ բան նախապես պլանավորել։ Նման քաղաքացիության առկայության դեպքում չվերթին թույլտվություն ստանալու համար ճանապարհորդը ցույց է տալիս հենց այդ երկրորդ անձնագիրը։ Սա, իհարկե, թանկ հաճույք է, որի մեջ, պաշտոնական տվյալներով, պետք է ներդնել առնվազն 200,000 դոլար։
Այս առումով «դասական» տարբերակը Կարիբյան ծրագրերն են, որտեղ ամեն ինչ ներկայացվում և ձևակերպվում է հեռավար։ Դրանք հայտնվել են անցյալ դարի 80-ականների սկզբին, երբ նման ծրագրով համաշխարհային շուկա մուտք գործեց Սենթ Քիթս և Նևիսի կղզային երկիրը։ Պետությունը չէր ցանկանում կախվածության մեջ լինել միջազգային վարկատուներից և պատրաստ էր քաղաքացիություն տրամադրել ներդրումների դիմաց։ Այս օրինակին հետևեցին Կարիբյան տարածաշրջանի հարևանները։ Ծրագրերն իսկապես հայտնի դարձան, երբ 2009թ․–ին ստորագրվեց ԵՄ–ի հետ առանց վիզայի համաձայնագիրը։ Այդ պահից սկսած՝ Սենթ Քիթս և Նևիսի քաղաքացիները կարող են մուտք գործել Եվրոպական Միության տարածք առանց վիզայի և այնտեղ մնալ երեք ամիսը չգերազանցող ժամկետով։ Ավելին, Սենթ Քիթսը նաև Մեծ Բրիտանիայի նախկին գաղութն է, ուստի Կարիբյան ավազանի անձնագիր ունեցող քաղաքացիները կարող են մուտք գործել Միացյալ Թագավորություն առանց վիզայի (2025 թվականից բոլորի համար գործում են էլեկտրոնային գրանցման ընդհանուր կանոններ) և այնտեղ մնալ տարվա ընթացքում մինչև 180 օր (հնարավոր է անընդմեջ):
Կարիբյան հնգյակ
Ներկայումս կան հինգ կարիբյան ծրագրեր՝ Սենթ Քիթս և Նևիս, Գրենադա, Դոմինիկա, Անտիգուա և Բարբուդա, Սենթ Լյուսիա։ Մասնակցության արժեքը փոքր-ինչ տարբերվում է, բայց պայմաններն, ընդհանուր առմամբ, հետևյալն են. կամ թեկնածուն գումար է «նվիրաբերում» զարգացման պետական հիմնադրամին, կամ ներդրում է կատարում շինարարության մեջ «լյուքս» դասի հյուրընկալության ոլորտում ՝ գնելով մասնաբաժիններ պետության կողմից լիազորված նախագծերից մեկում։ Ծրագրերի իրականացման ընթացքում նրանց աջակցությամբ կառուցվել են այնպիսի հյուրանոցներ, ինչպիսիք են Park Hyatt St. Kitts-ը, Cabrits Resort Kempinski հանգստյան գոտին, Six Senses La Sagesse Grenada-ն։ Այժմ կառուցման փուլում է Intercontinental Grenada Resort հյուրանոցը, և այնտեղ դեռ կան մասնաբաժիններ քաղաքացիության ծրագրին մասնակցելու համար։ Կան նաև գործող հյուրանոցներ, որոնք մասնակցում են ծրագրին՝ ընդլայնվելու նպատակով, օրինակ Անտիգուայի Hodges Bay Resort-ը։
Այս տարբերակներից բացի, Սենթ Լյուսիան իր անձնագրային ծրագրում ունի բացառիկ գործառույթ։ Երկիրը պատրաստ է «փոխառություն վերցնել» մասնավոր ներդրողներից և դրա դիմաց նրանց տրամադրել քաղաքացիություն։ Ըստ պայմանների, թեկնածուն $300 000 USD–ով գնում է Սենթ Լյուսիայի պետական պարտատոմսեր, իսկ 5 տարի հետո պետությունը դրանք հետ է գնում՝ վերադարձնելով ամբողջ գումարը։ Այս գործառույթը գործում է 2016թ․–ից, բազմաթիվ հայտատուներ անցել են ամբողջ ճանապարհը՝ մեկնարկից և ամբողջ ընտանիքի համար անձնագրեր ստանալուց մինչև գումարի վերադարձ։
Նշենք, որ Կարիբյան ծրագրերի դիմումներն ընդունվում են միայն պետական լիցենզիա ունեցող գործակալների միջոցով, ովքեր իրավասու են իրավաբանական աջակցություն ցուցաբերել թեկնածուներին։ Օրինակ Apex Capital Partners միջազգային ընկերությունը։ Նման ծառայությունները կարելի է ստանալ ինչպես անձամբ, այնպես էլ հեռավար, ինչպես և արդյունքում Կարիբյան ավազանի քաղաքացիությունը։ Սա լուծում է ընտանիքի միանգամից մի քանի սերունդների համար, քանի որ կարգավիճակը փոխանցվում է ժառանգաբար։
«Ոսկե» վիզա՝ Շենգենյանի փոխարեն
Եվս մեկ լուծում է Եվրոպա մուտք գործել մշտական կարգավիճակով, ոչ թե պարզապես զբոսաշրջային վիզայով։ Սովորաբար, այն ստանալու համար պետք է տեղափոխվել այդ երկիր և այնտեղ դառնալ հարկ վճարող։ Սակայն հարուստների համար ստեղծել են մեկ այլ լուծում՝ «Ոսկե վիզաներ»։ Այսպիսով, հնարավոր է ունենալ եվրոպական երկրի «Ոսկե վիզա»՝ առանց Եվրոպայում մշտապես բնակվելու կամ լեզվի քննություն հանձնելու անհրաժեշտության։ Օրինակ, կարելի է ստանալ Հունաստանի «Ոսկե վիզա» 5 տարով՝ հետագա երկարաձգման հնարավորությամբ՝ 250,000 եվրո արժողությամբ անշարժ գույք գնելու դեպքում։ Հունաստանը միակ երկիրը չէ, որն ունի «Ոսկե վիզայի» ծրագիր, սակայն միակն է, որը դեռևս ունի անշարժ գույքի ձեռքբերման տարբերակ։ Ներդրողների մեծ մասի համար Միջերկրական ծովում անձնական անշարժ գույքի մեջ ներդրումներ կատարելու հնարավորությունը վճռորոշ նշանակություն ունի։
«Ոսկե վիզայի» կամ Կարիբյան քաղաքացիության ծրագրերին մասնակցելու պայմանների վերաբերյալ մանրամասն տեղեկատվություն կարելի է գտնել Apex Capital Partners միջազգային ընկերության կայքում։
Սոֆյա Սիլինա, APEX Capital Partners