Рейтинг@Mail.ru
USD
381.43
EUR
440.89
RUB
4.8627
GEL
141.17
2025 թ. դեկտեմբերի 1, երկուշաբթի
եղանակը
Երևանում
-1

ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ զբոսաշրջության զարգացմանն ուղղված նոր դասընթաց է կազմակերպել

25.08.2017, 14:27
ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ շարունակում է ընդլայնել ոչ ֆինանսական պրոդուկտների շրջանակում ՓՄՁ ներկայացուցիչների համար իրականցվող բիզնես դասընթացների թեմատիկ ընդգրկումը և աշխարհագրությունը:
ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ զբոսաշրջության զարգացմանն ուղղված նոր դասընթաց է կազմակերպել

ԵՐԵՎԱՆ, 25 օգոստոսի. /ԱՌԿԱ/. ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ շարունակում է ընդլայնել ոչ ֆինանսական պրոդուկտների շրջանակում ՓՄՁ ներկայացուցիչների համար իրականցվող բիզնես դասընթացների թեմատիկ ընդգրկումը և աշխարհագրությունը:

Բանկի մամուլի հաղորդագրության համաձայն, հերթական երկօրյա բիզնես դասընթացները տեղի ունեցան Սյունիքի մարզի Գորիս քաղաքում և ներառեցին տուրիզմի զարգացմանն ուղղված և նոր ներդրված «Հյուրանոցային ծառայությունների մարքեթինգ», «Հոգատարություն հյուրերի նկատմամբ», «Մոտիվացիա և կադրերի պահպանում», «Հյուրանոցային ծառայությունների վաճառք» թեմաները:

Դասընթացներին մասնակցեց Սյունիքի մարզի փոքր և միջին ձեռնարկությունների շուրջ 15 ներկայացուցիչ: ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ կողմից մինչ օրս կազմակերպված 53 դասընթացներին մասնակցել են ավելի քան 650 ՓՄՁ ներկայացուցիչներ շուրջ 400 կազմակերպություններից:

«Դասընթացները վարում են բանկի միջին և ավագ օղակի ղեկավար աշխատակիցներ՝ ներկայացնելով արդյունավետ կառավարմանը և մարքեթինգին վերաբերող թեմաներ: Մասնակից կազմակերպությունների գործունեության ոլորտները ներառում են ծառայությունները, առևտուրը, արդյունաբերությունը և գյուղատնտեսությունը»,– նշվում է հաղորդման մեջ։

«ԱԿԲԱ–ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ» ՓԲԸ–ն (Հայաստանի գյուղացիական փոխօգնության նախկին բանկ, ACBA) հիմնվել է 1995 թվականին Եվրամիության TACIS ծրագրի շրջանակում։ 2006 թվականի սեպտեմբերին Կրեդիտ Ագրիկոլ ֆրանսիական բանկային խումբը դարձել է բանկի ամենախոշոր բաժնետերը` կապիտալում զգալի ներդրումներ կատարելով։ -0-