Рейтинг@Mail.ru
USD
384.11
EUR
450.45
RUB
4.8838
GEL
141.38
2025 թ. հուլիսի 7, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+23

Հայաստանում ամեն տարի շուրջ 10 նոր հյուրանոց է գործարկվում

12.02.2014, 17:33
Հայաստանում ամեն տարի շուրջ 10 նոր հյուրանոց է գործարկվում, ասաց Հայաստանի էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության վարչության պետ Մեխակ Ապրեսյանը։
Հայաստանում ամեն տարի շուրջ 10 նոր հյուրանոց է գործարկվում
ԵՐԵՎԱՆ, 12 փետրվարի. /ԱՌԿԱ/. Հայաստանում ամեն տարի շուրջ 10 նոր հյուրանոց է գործարկվում, ասաց Հայաստանի էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության վարչության պետ Մեխակ Ապրեսյանը։

«Ենթակառուցվածքը դինամիկ զարգանում է, և զբոսաշրջիկների քանակի աճին զուգընթաց տարեկան շուրջ 10 նոր հյուրանոց է գործարկվում»,– «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում կազմակերպված «ԱՊՀ-2014–ը` զբոսաշրջության տարի» խորագիրը կրող Մոսկվա – Կիև – Աստանա – Քիշնև – Երևան տեսակամուրջ ի ժամանակ ասաց Ապրեսյանը։  

ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալով` Հայաստան այցելած զբոսաշրջիկների թիվը հասել է 924 965–ի, ինչը նշանակում է, որ այս թիվը նախորդ տարվա համեմատ աճել է 9.7 տոկոսով։

Ապրեսյանը նշեց, որ Հայաստանում գործում է ավելի քան 350 հյուրանոցային տնտեսության օբյեկտ` չհաշված 300 հյուրատները, որոնք հիմնականում գտնվում են մարզերում։

«Ցանկանում եմ ընդգծել, որ եթե հյուրանոցները նախկինում միայն գործում էին Երևանում, ապա այժմ դրանց ավելի քան 60 տոկոսը գտնվում է մարզերում»,– ավելացրեց Ապրեսյանը։

Անցած տարված ընթացքում Հայաստանից մեկնած զբոսաշրջիկների թիվն աճել է 12.3 տոկոսով և հասել 906 154-ի։-0-