Armenia ավիաընկերությունը հաստատել է Մոսկվա-Երևան-Մոսկվա չվերթերի չեղարկումը մարտի 24-ից մինչև ապրիլի 15-ը
ԵՐԵՎԱՆ, 24 մարտի./ԱՌԿԱ/. Armenia ավիաընկերությունը հաստատել է Մոսկվա-Երևան-Մոսկվա չվերթերի չեղարկումը մարտի 24-ից մինչև ապրիլի 15-ը:
Նշենք, որ նախօրեին սոցցանցերում մեծ իրարանցում էր առաջացել, օգտատերերը գրում էին, որ չվերթերի չեղարկման պատճառը Արևմուտքի պատժամիջոցներն են:
«Արմենիա ավիաընկերությունը մարտի 24-ից ապրիլի 15-ը չեղարկել է NGT936/935 Մոսկվա-Երևան-Մոսկվա չվերթները եվրոպական և ամերիկյան սահմանափակումների պատճառով։ NGT930/929 Երևան-Մոսկվա-Երևան չվերթները իրականացվելու են ըստ ժամանակացույցի», - գրել է ավիաընկերության գլխավոր տնօրենի տեղակալ Գևորգ Խաչատրյանը Facebook-յան իր էջում:
Նրա խոսքով, այժմ վարվում են բանակցություններ և տարվում են աշխատանքներ այլընտրանքային լուծումներ գտնելու համար։
«Լրացուցիչ տեղեկությունը պարբերաբար կթարմացվի։ Շնորհակալություն ըմբռնման համար», - նշել է Խաչատրյանը։-0-
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում
16:31 24.03.2022