Рейтинг@Mail.ru
USD
362.34
EUR
407.92
RUB
4.3346
GEL
139.6
2026 թ. հոկտեմբերի 17, շաբաթ
եղանակը
Երևանում
+16

Բաքվի բողոքները չեն խանգարել Ղարաբաղին մասնակցել World Travel Market ցուցահանդեսին

07.11.2012, 20:28
Ադրբեջանի բողոքները չեն անդրադարձել միջազգային World Travel Market զբոսաշրջային ցուցահանդեսին հայկական տաղավարի շրջանակներում Ղարաբաղի մասնակցության վրա։ Ցուցահանդեսն անցկացվում է Լոնդոնում նոյեմբերի 5-ից, հաղորդում է Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի Հանրային կապերի գրասենյակը։
Բաքվի բողոքները չեն խանգարել Ղարաբաղին մասնակցել World Travel Market ցուցահանդեսին
ԵՐԵՎԱՆ, 7 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Ադրբեջանի բողոքները չեն անդրադարձել միջազգային World Travel Market զբոսաշրջային ցուցահանդեսին հայկական տաղավարի շրջանակներում Ղարաբաղի մասնակցության վրա։ Ցուցահանդեսն անցկացվում է Լոնդոնում նոյեմբերի 5-ից, հաղորդում է Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի Հանրային կապերի գրասենյակը։

Հաղորդագրության մեջ բշվում է, որ World Travel Market զբոսաշրջային միջազգային ցուցահանդեսին Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մասնակցության վերաբերյալ Ադրբեջանի մշակույթի և զբոսաշրջության նախարարության հայտարարությունը հիվանդ երևակայության արգասիք է: Ավելին, հայտարարությունը սխալ տեղեկատվություն է պարունակել, քանի ցուցահանդեսին մասնակցում է ոչ թե 7 հայկական ընկերություն, ինչպես նշել են ադրբեջանցիները, այլ իրականում 11 ընկերություն։

«Արցախի մասնակցության դեմ նախկինում երբեք խոչընդոտ չի եղել՝ չհաշված ադրբեջանական ավանդական վայրահաչությունը և Փարիզում տաղավարի վնասման փաստը, ինչը և արագ վերականգնվեց»,- նշված է հաղորդագրության մեջ:

Հիմնադրամից հայտնեցին, որ Լոնդոնում՝ հայկական միասնական տաղավարի ներքո, Արցախի Հանրապետությունը շարունակում է բնականոն ներկայացվածությունը ցուցահանդեսին: Ինչպես միշտ, տաղավարը արժանանում է բարձր ուշադրության այցելուների ու մասնակիցների կողմից:
Ավելին, ցուցահանդեսից հայկական պատվիրակության պահանջով դուրս են բերվել ադրբեջանական բոլոր տեսակի հակահայկական քարոզչական բնույթի նյութերը:--0--