Рейтинг@Mail.ru
USD
381.43
EUR
440.89
RUB
4.8627
GEL
141.17
2025 թ. դեկտեմբերի 1, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+7

Երևանից Բարի՝ արդեն ուղիղ չվերթով. (ՖՈՏՈ)

28.10.2025, 10:02
Նոր երթուղին հնարավորություն կստեղծի առևտրի, զբոսաշրջության, ակադեմիական և մշակութային համագործակցության համար. ՖՈՏՈ
Երևանից Բարի՝ արդեն ուղիղ չվերթով. (ՖՈՏՈ)

ԵՐԵՎԱՆ, 28 հոկտեմբեր․/Առկա/. 2025թ. հոկտեմբերի 26-ին տեղի է ունեցել Երևանից Բարի առաջին ուղիղ չվերթը:

Ինչպես հայտնում է Իտալիայում ՀՀ դեսպանությունը, չվերթի շուրջ դեսպանության նախաձեռնությամբ մեկնարկած բանակցությունները տարվել են ավելի քան երկու տարի:

Բարիի օդանավակայանում ժապավենի կտրման արարողությանը մասնակցել է Բարիում Հայաստանի պատվավոր հյուպատոս Դարիո Թիմուրյանը: Չվերթի նախորդ օրը ՀՀ պատվավոր հյուպատոսը հանդիպում է ունեցել Պուլյայի օդանավակայանների նախագահ Անտոնիո Մարիա Վազիլեի հետ։

Երկուստեք ողջունվել է նոր երթուղու մեկնարկը՝ կարևորելով դրա արժեքը Հայաստանի և Իտալիայի հարավի՝ Պուլյայի մարզի միջև զբոսաշրջային, մշակութային և առևտրային կապերի առաջմղման գործում։ Ի նշան երախտագիտության և բարեկամության՝ նախագահ Վազիլեին նվիրաբերվել է արվեստի մի բացառիկ խորհրդանշական արժեք ունեցող գործ՝ Պատրիցիա Պոզիլիպոյի նկարը, որը պատկերում է Բարիում պահպանված 991 թվականի հին մագաղաթյա փաստաթուղթ։

Նշվում է, որ այն Իտալիայում հայտնաբերված ամենահին գրավոր փաստաթուղթն է հայերեն տառերով, որը պատմական վկայություն է Հայաստանի և Պուլիայի միջև մեկհազարամյա պատմություն ունեցող մշակութային և հոգևոր կապերի մասին:

«Երևան-Բարի չվերթը ներկայացնում է շատ ավելին, քան պարզապես օդային կապ. այն կամուրջ է երկու ժողովուրդների, երկու մշակույթների և երկու տնտեսությունների միջև։ Նոր երթուղին հնարավորություն կստեղծի առևտրի, զբոսաշրջության, ակադեմիական և մշակութային համագործակցության համար»,-նշվում է հաղորդագրության մեջ։