Рейтинг@Mail.ru
USD
398.84
EUR
412.8
RUB
3.9992
GEL
139.95
2025 թ. հունվարի 22, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
-1

Երևանն ԱՊՀ–ում ամառային հանգստի ամենահարմար երկրների եռյակում է

21.05.2015, 17:54
Travel.ru զբոսաշրջային ծառայությունը որոշել է 2015 թվականին ԱՊՀ երկրներում ռուս զբոսաշրջիկների ամառային հանգստի ամենատարածված ուղղությունները` պարզելով, որ Երևանն ամենաայցելվող ուղղությունների եռյակում է։
Երևանն ԱՊՀ–ում ամառային հանգստի ամենահարմար երկրների եռյակում է
ԵՐԵՎԱՆ, 21 մայիսի. /ԱՌԿԱ/. Travel.ru զբոսաշրջային ծառայությունը որոշել է 2015 թվականին ԱՊՀ երկրներում ռուս զբոսաշրջիկների ամառային հանգստի ամենատարածված ուղղությունները` պարզելով, որ Երևանն ամենաայցելվող ուղղությունների եռյակում է։

«Travel.ru–ն որոշել է 2015 թվականին ԱՊՀ երկրներում ռուս զբոսաշրջիկների ամառային հանգստի ամենատարածված ուղղությունները, և Երևանն ԱՊՀ երկրների` ամառային ճանապարհորդությունների համար ամենատարածված ուղղությունների շարքում զբաղեցնում է երկրորդ տեղը»,– նշվում է հաղորդման մեջ։

Ամառային հանգստի համար ԱՊՀ քաղաքների տասնյակում են նաև Բաքուն, Քիշնևը, Աստանան, Կիևը, Ալմաթին, Վիտեբսկը, Բիշքեկը և Օդեսան։

Travel.ru–ի տվյալներով` ամռանը ռուս զբոսաշրջիկները Երևան կմեկնեն միջինը երեք օրով և հյուրանոցներում ապրելու համար կծախսեն օրական մոտ 55 դոլար։

Մինսկում հյուրանոցում ապրելու համար զբոսշարջիկները կծախսեն միջինը 80 դոլար, Բաքվում` 60 դոլար։ ԱՊՀ–ի ամենաբյուջետային մայրաքաղաքը Քիշնևն է (օրական $35), իսկ ամենաթանկը` Աստանան (օրական $93)։Վարկանիշը կազմվել է 2015 թվականի հունիսի 1–ից օգոստոսի 31–ն ինքնուրույն ճանապարհորդող զբոսաշրջիկների հյուրանոցների նախապատվերների տվյալներով։

«ԱՊՀ երկրներ ռուսներն այս ամառ հանգստի կմեկնեն միջինը 4 օրով և ապրելու համար կծախսեն օրական մոտ 3 հազար ռուբլի, ինչը համեմատելի է Ռուսաստանում ամառային հանգստի ծախսերի հետ»,– ասել է Travel.ru –ի հաղորդակցությունների տնօրեն Յակով Սադչիկովը։

Եթե Վրաստանն ընդգրկված լիներ ԱՊՀ կազմում, ապա Բաթումին և Թբիլիսին կլինեին քաղաքների առաջին տասնյակում։

Վրաստանի գլխավոր զբոսաշրջային մերձծովյան Բաթումիում հանգիստը կազմակերպում են միջինը մեկ շաբաթով, Թբիլիսիում` 6 օրով։

ԱՊՀ երկրներում հանգստավայրերի հնգյակում են` Իսիկ Կուլ լիճը (Ղրղըզստան), Բորովոյե հանգստավայրը (Ղազախստան), Հուդատը (Կասպից ծով, Ադրբեջան), Սևանա լիճը (Հայաստան) և Նարոչ լիճը (Ղազախստան)։

Travel.ru–ն ռուսական զբոսաշրջային առաջատար առցանց ծառայություն է, որը շուկայում գործում է ավելի քան 15 տարի։ Կայքն ամսական այցելում է 2 միլիոն մարդ։ -0-