Рейтинг@Mail.ru
USD
381.24
EUR
442.43
RUB
4.904
GEL
141.15
2025 թ. դեկտեմբերի 2, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+8

Երևանում անցկացվում է World Tourism Communication Forum–ը

24.10.2025, 11:13
Երևանում հոկտեմբերի 23-25-ը տեղի կունենա World Tourism Communication Forum-ը՝ «Tourism Talks: Connecting People, Places, and Perspectives» խորագրով
Երևանում անցկացվում է World Tourism Communication Forum–ը

ԵՐԵՎԱՆ, 24 հոկտեմբերի․/ԱՌԿԱ/․ Երևանում հոկտեմբերի 23-25-ը տեղի կունենա World Tourism Communication Forum-ը՝ «Tourism Talks: Connecting People, Places, and Perspectives» խորագրով, հայտնում է Զբոսաշրջության կոմիտեն։ 

Միջոցառումը միավորելու է աշխարհի զբոսաշրջության և հաղորդակցության ոլորտների առաջատարներին՝ քննարկելու, թե ինչպես է ռազմավարական հաղորդակցությունը ձևավորում զբոսաշրջության ապագան։ 

Ֆորումը կդառնա գաղափարների, փորձի և համագործակցության հարթակ՝ միավորելով պետական, մասնավոր և միջազգային կառույցների ներկայացուցիչներին։ 

«Այս ֆորումի միջոցով Հայաստանը նպատակ ունի ընդգծել հաղորդակցության կարևոր դերը վստահության կառուցման, ներգրավվածության և կայուն զբոսաշրջության զարգացման գործում», - ասաց Զբոսաշրջության կոմիտեի ղեկավար Լուսինե Գևորգյանը։ 

Նա նշեց, որ ստեղծվում է գլոբալ հարթակ, որտեղ ոլորտի տարբեր ներկայացուցիչներ կարող են հանդիպել՝ փորձի փոխանակման, համագործակցության ամրապնդման և մարդկանց ու զբոսաշրջային ուղղությունների միջև կապերը խթանելու համար։