Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
444.45
RUB
4.9681
GEL
141.26
2025 թ. դեկտեմբերի 7, կիրակի
եղանակը
Երևանում
+3

Հայաստանը կմասնակցի «Էքսպո Միլան 2015» համաշխարհային ցուցահանդեսին

11.12.2014, 21:17
Հայաստանը կմասնակցի «Էքսպո Միլան 2015» համաշխարհային ցուցահանդեսին, հինգշաբթի կառավարության նիստում հայտնեց Հայաստանի էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը։
Հայաստանը կմասնակցի «Էքսպո Միլան 2015» համաշխարհային ցուցահանդեսին
ԵՐԵՎԱՆ, 11 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանը կմասնակցի «Էքսպո Միլան 2015» համաշխարհային ցուցահանդեսին, հինգշաբթի կառավարության նիստում հայտնեց Հայաստանի էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը։

Հայաստանի կառավարությունը հինգշաբթի նիստում հաստատել է ցուցահանդեսին Հայաստանի մասնակցության ծրագիրը և միջոցառումների ժամանակացույցը։ Ցուցահանդեսն անցկացվում է «Կերակրել մոլորակը։ Էներգիա կյանքի համար» խորագրի ներքո։

Նախարարի խոսքով` միջոցառումը կանցնի Միլանում մարտի 1–ից հոկտեմբերի 31–ն ընկած ժամանակահատվածում։ Ակնկալվում է, որ դրան կմասնակցեն 154 պետությունների ներկայացուցիչներ, ավելի քան 40 միջազգային կազմակերպություններ և 29 մլն այցելու։  

Ճշմարիտյանը նշեց, որ հայկական տաղավարը կտեղադրվի «Միրգ և բանջարեղեն» կլաստերի տարածքում, իսկ սեպտեմբերի 21–ին` Հայաստանի անկախության օրը, ծրագրվում է անցկացնել Հայաստանի ազգային օր։

«Հայկական պատվիրակությունն արդեն Միլանում է տարածքին ծանոթանալու և մի շարք տեխնիկական, այդ թվում` հայկական տաղավարի տեղադրման հետ կապված հարցեր լուծելու համար»,– ասաց Ճշմարիտյանը։

EXPO-2015 համաշխարհային ցուցահանդեսը կկայանա Միլանում։ Այդպիսին է BIE որոշումը։ Իտալիայի արդյունաբերական խոշոր կենտրոնը 86 ձայն է ստացել և առաջ է անցել թուրքական Իզմիր քաղաքից, որն ուներ 65 ձայն։

Ցուցահանդեսը կզբաղեցնի 1.7 մլն քմ մակերես։ Դրա անցկացման օրերին միլանցիները 29 մլն հյուր են սպասում։ Համաշխարհային ցուցահանդեսի պաշտոնական մասնակիցների թիվը շարունակում է աճել։ -0-