Рейтинг@Mail.ru
USD
377.86
EUR
439.56
RUB
4.8543
GEL
138.73
2026 թ. մարտի 4, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+3

Հայաստանը և Չեռնոգորիան քննարկում են վիզային ռեժիմի փոփոխությունները

Այսօր, 14:37
Քննարկվել են  երկկողմ զբոսաշրջային համագործակցության հարցեր, այդ թվում՝ վիզային ռեժիմի փոփոխությունները
Հայաստանը և Չեռնոգորիան քննարկում են վիզային ռեժիմի փոփոխությունները

ԵՐԵՎԱՆ, 4 մարտի․/ԱՌԿԱ/․ ITB Berlin 2026 միջազգային ցուցահանդեսի շրջանակում ՀՀ ԷՆ Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Լուսինե Գևորգյանը հանդիպել է Չեռնոգորիայի զբոսաշրջության նախարար Սիմոնիդա Կորդիչին։

Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ զբոսաշրջային համագործակցության հարցեր, այդ թվում՝ վիզային ռեժիմի փոփոխությունները, զբոսաշրջային վիճակագրությունը և ոլորտի վերջին զարգացումները։

Այս մասին հայտնում են Զբոսաշրջության կոմիտեից։

Անդրադարձ է կատարվել թվայնացման և արհեստական բանականության գործիքների կիրառմանը, ինչպես նաև միջազգային ցուցահանդեսների, փառատոների և այլ միջոցառումների շրջանակում համագործակցության հնարավորություններին։

Կարևորվել է ուղիղ չվերթների մեկնարկը դեպի Տիվատ 2026 թվականին, որը կնպաստի զբոսաշրջային հոսքերի աճին։

Հայկական կողմը ներկայացրել է զբոսաշրջության ոլորտում համագործակցության հուշագրի նախագիծը՝ միտված երկկողմ կապերի խորացմանը և զբոսաշրջության կայուն զարգացմանը։