Հայաստանը մշակել է ՀՀ-ում զբոսաշրջության զարգացման ռազմավարական ծրագիր 2026-2030 թթ.-երի համար
ԵՐԵՎԱՆ, 5 դեկտեմբեր․/ԱՌԿԱ/. ՀՀ կառավարության ռազմավարական ծրագրով նախատեսվում է տարեկան Հայաստան այցելող զբոսաշրջիկների թիվը հասցնել 3 մլն–ի՝ 2024 թվականին արձանագրված 2,2 մլն–ի փոխարեն։
Կառավարության մամուլի ծառայության հաղորդմամբ, ծրագրով նախատեսվում է հետևողական քայլեր իրականացնել ներդրումների ներգրավման, ենթակառուցվածքների զարգացման, միջազգային հայտնի ապրանքանիշների մուտքի ապահովման, Հայաստանի միջազգային գրավչության բարձրացման, որակյալ ծառայությունների մատուցման ուղղություններով։
ՀՀ զբոսաշրջության զարգացման 2026–2030 թվականների ռազմավարական ծրագիրը կներկայացվի Կառավարության հաստատմանը։
ՀՀ վիճակագրական ծառայության տվյալներով՝ 2025 թ.-ի առաջին ինը ամիսներին Հայաստան այցելած օտարերկրյա զբոսաշրջիկների թիվը կազմել է 1.73 մլն՝ 2024 թ.-ի նույն ժամանակահատվածի 1.72 միլիոնի համեմատ աճելով, ինչը կազմում է 0.8% աճ։