Рейтинг@Mail.ru
USD
377.18
EUR
434.13
RUB
4.6285
GEL
139.84
2026 թ. մարտի 27, ուրբաթ
եղանակը
Երևանում
+8

Հայաստանը նպատակ ունի հյուրընկալել իր բնակչությանը հավասար զբոսաշրջիկների թիվ. Զբոսաշրջության կոմիտեի նախագահ

Այսօր, 17:41
Հայաստանը՝ Forbes-ի և Los Angeles Times-ի էջերին. ինչպե՞ս է փոխվում երկրի զբոսաշրջային գրավչությունը
Հայաստանը նպատակ ունի հյուրընկալել իր բնակչությանը հավասար զբոսաշրջիկների թիվ. Զբոսաշրջության կոմիտեի նախագահ

ԵՐԵՎԱՆ, 27 մարտի․/ԱՌԿԱ/․ Մենք հաջորդ 5 տարիների ընթացքում ակնկալում ենք հյուրընկալել այնքան մարդ, որքան ապրում է Հայաստանում՝ առնվազն 3 մլն մարդ, իսկ մինչև տասնամյակի ավարտը, կարծում ենք, այդ թիվը կհասնի մինչև 5 մլն զբոսաշրջիկի։

Այս մասին այսօր «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Լուսինե Գևորգյանը։

«Հայաստանը ամեն տարի մասնակցում է զբոսաշրջության բազմաթիվ խոշոր ցուցահանդեսների։ Զբոսաշրջության կոմիտեն կառուցում է «Հայաստան» տաղավարը, որտեղ հանդես են գալիս տասնյակ բիզեսի ներկայացուցիչներ, որոնք ներկայացնում են Հայաստանը և այնտեղ գտնում են նոր գործընկերներ», - ասաց Գևորգյանը՝ պատասխանելով «Նովոստի Արմենիա»-ի հարցին։

Նա կարևորեց նաև միջազգային լրատվամիջոցների հետ տարվող աշխատանքը՝ նշելով, որ նախորդ տարվանից Հայաստանի մասին հոդվածներ են հրապարակվում այնպիսի հեղինակավոր պարբերականներում, ինչպիսիք են Forbes-ը, Los Angeles Times-ը, Wanderlast-ը և այլն։

«Այս հոդվածները տալիս են իրենց արդյունքը, որովհետև հայտնվելով այդպիսի հեղինակավոր պարբերականների էջերին՝ Հայաստանը՝ որպես զբոսաշրջային այցելավայր, լրացուցիչ ուշադրության է արժանանում զբոսաշրջիկի կողմից», - նշեց Զբոսաշրջության կոմիտեի նախագահը։

Գևորգյանը հայտնեց, որ պատրաստվում են նաև բազմաթիվ տեսահոլովակներ, reels-եր և շուրջ 1200 լուսանկար, որոնք փոխանցվում են արտասահմանյան գործընկերներին և PR գործակալություններին՝ Հայաստանի մասին կոնտենտն ամբողջ աշխարհում ներկայացնելու համար: