Рейтинг@Mail.ru
USD
389.41
EUR
441.28
RUB
4.7127
GEL
141.78
2025 թ. մայիսի 3, շաբաթ
եղանակը
Երևանում
+19

Հայաստանի հյուրանցները 2015 թ.-ին ավելի քան 70 մլն դոլար են վաստակել

18.11.2016, 13:57
Հայաստանում 2015 թ.-ին հյուրանոցների հասույթն աճել է 48,9 տոկոսով` կազմելով 33,9 մլրդ դրամ (70,7 մլն դոլար): Այդ մասին են վկայում ԱՎԾ տվյալները:
Հայաստանի հյուրանցները 2015 թ.-ին ավելի քան 70 մլն դոլար են վաստակել

ԵՐԵՎԱՆ, 18 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանում 2015 թ.-ին հյուրանոցների հասույթն աճել է 48,9 տոկոսով` կազմելով 33,9 մլրդ դրամ (70,7 մլն դոլար): Այդ մասին են վկայում ԱՎԾ տվյալները:

2015 թ.-ի վերջի դրությամբ հանրապետությունում գործում էր 523 հյուրանոց, որոնց սպասարկող անձնակազմը կազմել է միջինը 4920 մարդ տարեկան կտրվածքով:

ԱՎԾ տվյալների համաձայն, հյուրանոցների հասույթի 86,8 տոկոսը բաժին է հասել Երևանին:

Այդպես, 2015 թ.-ին երևանյան հյուրանոցների հասույթն աճել է 59,8 տոկոսով` մինչև 29,4 մլրդ դրամ (61,3 մլն դոլար) 2014 թ.-ի արդյունքում գրանցված 18,4 մլրդ դրամի (մոտ 38,4 մլն դոլար) դիմաց:

Բացի Երևանից, ամենաբարձր հասույթն ունեցող հյուրանոցների եռյակում են` Կոտայքը, Տավուշը և Սյունիքը:

Մասնավորապես, Կոտայքի մարզի հյուրանոցների հասույթը, որտեղ գտնվում են զբոսաշրջության ամենաճանաչված ուղղությունները, այդ թվում, լեռնադահուկային հանգստավայր Ծաղկաձորը, 2015թ.-ին կազմել է 1 579 մլն դրամ (մոտ 3,3 մլն դոլար` 2,5 տոկոսի անկում): Այս մարզում գործում է 53 հյուրանոց` 421 աշխատակիցներով:

Տավուշի մարզում, որը ճանաչված է զբոսաշրջիկների շրջանում Դիլիջանում գտնվող հանգստավայրերով, գործում է 48 հյուրանոց` 209 աշխատակիցներով: Այս մարզի հյուրանոցների հասույթը հաշվետու ժամանակահատվածում նվազել է 12,4 տոկոսով` մինչև 897,5 մլն դրամ (մոտ 1,9 մլն դոլար):

Սյունիքի մարզում, որի ճանաչվածությունը հիմնականում ապահովվում է աշխարհում ամենաերկար «Տաթևեր» ճոպանուղու շնորհիվ, տեղակայված է 33 հյուրանոց` 221 աշխատակցով: Այդ հյուրանոցների հասույթը կազմել է 590,7 մլն դրամ (1,2 մլն դոլար, 3,1 տոկոսի աճ):

Հաշվետվությունների և անցկացված հետազոտությունների արդյունքների փորձագիտական գնահատականների համաձայն, 2015 թ.-ին հանրապետություն է եկել 1 192 120 մարդ (1 տոկոսի անկում): 2016 թ.-ի 9 ամսիների ընթացքում Հայաստան է եկել 969 010.2 զբոսաշրջիկ (3,6 տոկոսի աճ): -0-