Հայաստանում կքննարկեն բժշկական զբոսաշրջության զարգացման ներուժն ու հեռանկարները
Երեկ,
16:01
Մայիսի 7–ին Երևանում կկազմակերպվի «Հայաստանում բժշկական զբոսաշրջության զարգացման ներուժն ու հեռանկարները» թեմայով համաժողով

ԵՐԵՎԱՆ, 2 մայիսի․/ԱՌԿԱ/․ Մայիսի 7–ին Երևանում կկազմակերպվի «Հայաստանում բժշկական զբոսաշրջության զարգացման ներուժն ու հեռանկարները» թեմայով համաժողով, հայտնում է Զբոսաշրջության կոմիտեն։
Համաժողովն ուղղված է Հայաստանում բժշկական զբոսաշրջության հնարավորությունների, մարտահրավերների ու զարգացման ուղիների քննարկմանը։
«Միջոցառումը կհանդիսանա համագործակցության հարթակ պետական ու մասնագիտական շրջանակների համար», – նշվում է հաղորդագրության մեջ։
Համաժողովը կազմակերպվում է Էկոնոմիկայի և առողջապահության նախարարությունների համագործակցությամբ՝ Զբոսաշրջության կոմիտեի և Ուռուցքաբանության ազգային կենտրոնի նախաձեռնությամբ։