Рейтинг@Mail.ru
USD
381.55
EUR
444.54
RUB
4.9785
GEL
141.33
2025 թ. դեկտեմբերի 9, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+4

ՀՀ նախկին վարչապետն առաջարկում է 2013թ.-ին բյուջեից միջոցներ չհատկացնել զբոսաշրջության զարգացմանը

06.11.2012, 14:02
ՀՀ նախկին վարչապետ, ընդդիմադիր Հայ ազգային կոնգրես խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանն առաջարկում է 2013թ.-ին բյուջետային միջոցներ չհատկացնել զբոսաշրջության զարգացմանը, «քանի որ նախատեսված 50 մլն դրամը ոչ մի արդյունք չի տալու»:
ՀՀ նախկին վարչապետն առաջարկում է 2013թ.-ին բյուջեից միջոցներ չհատկացնել զբոսաշրջության զարգացմանը
ԵՐԵՎԱՆ, 6 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. ՀՀ նախկին վարչապետ, ընդդիմադիր Հայ ազգային կոնգրես խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանն առաջարկում է 2013թ.-ին բյուջետային միջոցներ չհատկացնել զբոսաշրջության զարգացմանը, «քանի որ նախատեսված 50 մլն դրամը ոչ մի արդյունք չի տալու»:

«Եթե այդ միջոցները չափազանց քիչ են տվյալ ոլորտում որևէ բան անելու համար, ապա ինչու՞ դրանք քամուն տալ: Ավելի լավ է դրանք այլ բնագավառներ ուղղել, որտեղ դրանք կարող են ավելի օգտակար լինել»,- խորհրդարանում բյուջետային լսումների ժամանակ ասաց նա:

Ընդդիմադիր պատգամավորի հետ չհամաձայնեց  էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը` ընդգծելով, որ պետբյուջեի հնարավորությունները թույլ չեն տալիս ոլորտի համար ավելի լուրջ միջոցներ հատկացնել, սակայն 50 մլն դրամը նույնպես կարելի է արդյունավետ ծախսել:

«Ես չեմ կարծում, որ այդ միջոցներն անիմաստ կծախսվեն: Ամեն տարի այդ ոլորտում աճ է գրանցվում, նոր ենթակառուցվածքներ են ձևավորվում»,- նշեց նա՝ ավելացնելով, որ կիսամյակի արդյունքներով Հայաստանի զբոսաշրջության ոլորտում 6 տոկոսանոց աճ է գրանցվել ($1 - 406,57 դրամ): —0—