ՀՀ զբոսաշրջության կոմիտեն հայտնում է, որ մինչև Արտակարգ դրության ավարտը մի շարք զբոսաշրջային ուղղություններով չարտերային թռիչքների իրականացման թույլտվություն առկա չէ
11.08.2020,
22:06
ՀՀ զբոսաշրջության կոմիտեն նշել է, թե որ ուղղություններով թռիչքների թույտվություն չկա մինչև ՀՀ-ում Արտակարգ դրության ավարտը
ԵՐԵՎԱՆ, 11 օգոստոսի․ /ԱՌԿԱ/․ ՀՀ զբոսաշրջության կոմիտեն հորդորում է հետագա խնդիրներից և անհարմարություններից խուսափելու համար զերծ մնալ չհաստատված թռիչքներով զբոսաշրջային փաթեթների ձեռքբերումից։
Կոմիտեի Facebook-յան էջում նշվում է, որ ուսումնասիրելով արտագնա զբոսաշրջության ոլորտում առկա առաջարկներն ու դրանց իրականացման ժամկետները` ՀՀ ԷՆ զբոսաշրջության կոմիտեն տեղեկացնում է, որ մինչև Հայաստանում Արտակարգ դրության ավարտը մի շարք զբոսաշրջային ուղղություններով չարտերային թռիչքների իրականացման թույլտվություն ՀՀ Պարետի և ՀՀ ՏԿԵԶ քաղաքացիական ավիացիայի կոմիտեի կողմից առկա չէ, մասնավորապես՝ Եգիպտոս, Շրի Լանկա, Կիպրոս:-0-