Քննարկվել է Հայաստանի և Օմանի միջև ուղիղ չվերթների մեկնարկի հարցը
ԵՐԵՎԱՆ, 13 նոյեմբեր․/ԱՌԿԱ/. Հայաստանը և Օմանը քննարկել են զբոսաշրջության զարգացման հնարավորությունները և վերջին տարիների դրական միտումները։
Ինչպես հայտնում է ՀՀ Զբոսաշրջության կոմիտեն, նոյեմբերի 11-ին կայացել է ՀՀ ԷՆ Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Լուսինե Գևորգյանի և Օմանի նախարար Սալիմ Մոհամեդ Ալ Մահրուքուիի հանդիպումը։
Հաստատվել է, որ քաղաքացիները կարող են միմյանց երկիր այցելել առանց վիզայի, ինչը խթանում է զբոսաշրջային հոսքերը։
Առանձնացվել է ուղղակի չվերթների մեկնարկի կարևորությունը՝ զբոսաշրջության աճի համար։
Ներկայացվել է Հայաստանի առաջընթացը կայուն զբոսաշրջության ոլորտում․ Green Key սերտիֆիկացված հյուրանոցներ՝ Armenia Marriott և Holiday Inn Yerevan – Republic Square։
Նախարար Ալ Մահրուքուին և Օմանի մասնավոր հատվածի ներկայացուցիչներին հրավիրել են մասնակցելու Միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսին, (Երևան, նոյեմբերի 21–23), ինչպես նաև Տոնածառի լուսավորման արարողությանը, (դեկտեմբերի 14-ին, Երևանում)։