Рейтинг@Mail.ru
USD
381.43
EUR
440.89
RUB
4.8627
GEL
141.17
2025 թ. դեկտեմբերի 1, երկուշաբթի
եղանակը
Երևանում
0

«Wizz Air» ավիաընկերությունը Երևանից կիրականացնի չվերթեր 16 ուղղություններով դեպի 9 երկիր

01.10.2025, 16:00
Այսօրվանից «Wizz Air»  ավիաընկերությունն առաջարկում է 8 նոր ուղղություն դեպի Եվրոպա
«Wizz Air» ավիաընկերությունը Երևանից կիրականացնի չվերթեր 16 ուղղություններով դեպի 9 երկիր

ԵՐԵՎԱՆ, 1 հոկտեմբեր․/ԱՌԿԱ/. Այսօրվանից «Wizz Air» ավիաընկերությունն առաջարկում է 8 նոր ուղղություն դեպի Եվրոպա։

Ինչպես հայտնում են «Զվարթնոց» օդանավակայանից, այսօր Զվարթնոց միջազգային օդանավակայանում տեղի է ունեցել հունգարական «Wizz Air» ավիաընկերության բազայի բացման պաշտոնական արարողությունը:

Նշվում է, որ «Զվարթնոց» օդանավակայանում կբազավորվեն երկու ժամանակակից Airbus A321neo ինքնաթիռներ, որոնք նախորդ սերնդի ինքնաթիռների համեմատ ապահովում են վառելիքի սպառման և CO₂ արտանետումների 20%-ով կրճատում, ինչպես նաև՝ աղմուկի 50%-ով նվազեցում:

Այսօրվանից սկսած ավիաընկերությունն առաջարկում է 8 նոր ուղղություններ դեպի Եվրոպա՝ Պրահա (մեկնարկել է), Համբուրգ (մեկնարկել է), Նեապոլ (մեկնարկել է), Փարիզ Բովե (հոկտեմբերի 2-ից), Պաֆոս (հոկտեմբերի 2-ից), Բարի (հոկտեմբերի 26-ից), Բուխարեստ (հոկտեմբերի 26-ից), Մեմինգեն (հոկտեմբերի 28-ից):

Ընդհանուր առմամբ, «Wizz Air» ավիաընկերությունը Երևանից կիրականացնի չվերթեր 16 ուղղություններով դեպի 9 երկիր:

Միջոցառմանը ներկա էին «Wizz Air» ավիաընկերության գլխավոր տնօրեն Ռոլանդ Թիշները, ՀՀ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը, ՀՀ ԷՆ Տուրիզմի կոմիտեի նախագահ Լուսինե Գևորգյանը, «Արմենիա» Միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ տնօրեն Մարսելո Վենդեն և գլխավոր մենեջեր Սերգեյ Ավետիսյանը և այլ պաշտոնատար անձինք: