Երևանը ներառվել է ԱՊՀ քաղաքների լավագույն յոթնյակում մայիսյան տոներին ռուսաստանցիների այցելությունների քանակով
12.05.2014,
12:38
Երևանը հայտնվել է ԱՊՀ յոթ երկրների ցուցակում, որտեղ ռուսաստանցիները նախընտրում են անցկացնել մայիսյան տոները։ ԱՊՀ –ի ամենատարածված քաղաքներն ու երկրները որոշել է հյուրանոցների առցանց ամրագրման Oktogo.ru ռուսական ծառայությունը։

ԵՐԵՎԱՆ, 12 մայիսի. /ԱՌԿԱ/. Երևանը հայտնվել է ԱՊՀ յոթ երկրների ցուցակում, որտեղ ռուսաստանցիները նախընտրում են անցկացնել մայիսյան տոները։ ԱՊՀ –ի ամենատարածված քաղաքներն ու երկրները որոշել է հյուրանոցների առցանց ամրագրման Oktogo.ru ռուսական ծառայությունը։
Վարկանիշը կազմել է Oktogo.ru–ն` հիմնվելով 2014 թ.–ի մայիսի 1–ից 11–ն ընկած ժամանակահատվածում ռուսաստանցի զբոսաշրջիկների կողմից հյուրանոցների ամրագրման տվյալների վրա։
Oktogo.ru–ի տվյալներով` մայիսյան տոներին ռուսաստանցի զբոսաշրջիկների կողմից այցելությունների թվով ԱՊՀ երկրների լավագույն յոթնյակում են հայտնվել Բելառուսը, Ղազախստանը, Ուզբեկստանը, Ուկրաինան, Ադրբեջանը, Հայաստանն ու Մոլդովան։
Մայիսյան տոներին ռուսաստանցիների այցելության թվով ԱՊՀ քաղաքների առաջին տասնյակում են հայտնվել Մինսկը, Տաշքենդը, Ալմաթին, Բաքուն, Կիևը, Երևանը, Քիշնևը, Աստանան, Բիշքեկն ու Լվովը։ Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսին ևս մեծ պահանջարկ ունի մայիսի առաջին տասնօրյակում ռուսաստանցի զբոսաշրջիկների շրջանում, ովքեր իրենց հանգիստն ինքնուրույն են կազմակերպում։
«Մայիսյան տոներին ռուսաստանցիների շրջանում ԱՊՀ երկրներ իրականացվող ճամփորդությունների թիվն աճել է մեկ երրորդով` նախորդ տարվա համեմատ», – նշել է Travel.ru (Oktogo) ընկերության օպերացիոն ծառայության ղեկավար Օլգա Ֆավարիզովան։ Նրա խոսքերով` մայիսի սկզբին ռուս զբոսաշրջիկները ճամփորդել են ԱՊՀ քաղաքներով միջինը երեք օրով, որտեղ հյուրանոցի համար վճարել են օրական մոտ 3,9 հազար ռուբլի։
Oktogo.ru–ի տվյալներով` Երևան ռուս զբոսաշրջիկները եկել են միջինը երեքուկես օրով, որտեղ հյուրանոցի համար օրական վճարել են մոտ 7 հազար ռուբլի։
Մայիսյան տոներին հանգստի երկարությամբ առաջատարն է Ղազախստանի «հարավային» մայրաքաղաքը` Ալմաթին, որտեղ ռուս զբոսաշրջիկներն անցկացնում են միջինը հինգ օր։ Ալմաթիում ռուսները հյուրանոցի համար վճարում են օրական մոտ 4 հազար ռուբլի, Աստանայում` օրական 5 հազար ռուբլի։
Մինսկում մայիսյան տոներին ռուսաստանցիները մնում են միջինը չորս օր, որտեղ քաղաքի հյուրանոցի համար վճարում են օրական մոտ 4,5 հազար ռուբլի։
Ամենաբյուջետային քաղաքը Բիշքեկն է, որտեղ հյուրանոցի համարը մեկ օրվա համար արժե 1,4 հազար ռուբլի։
Նախորդ տարվա համեմատ` Կիևը դուրս է մնացել մայիսյան տոներին հանրաճանաչությամբ ԱՊՀ քաղաքների առաջին եռյակից։
Oktogo.ru–ն հյուրանոցների առցանց ամրագրման առաջատար ռուսական ծառայություն է, որի կայքում ներկայացված է աշխարհի ավելի քան 350 հազար հյուրանոց, ընկերության կայքում ներկայացված են ամենամեծ թվով ռուսական հյուրանոցները` ավելի քան 5,5 հազար։ National Geographic Traveler ամսագիրը Oktogo.ru–ին ճանաչել է 2012–2013 թթ.–ի լավագույն ինտերնետային ծառայությունը։–0–