Рейтинг@Mail.ru
USD
379.08
EUR
443.26
RUB
4.9886
GEL
140.82
2026 թ. հունվարի 23, ուրբաթ
եղանակը
Երևանում
-5

Զբոսաշրջության կոմիտեն հերքել է Wizz Air-ի թռիչքների արգելքի մասին լուրերը

Երեկ, 12:02
Զբոսաշրջության կոմիտեն հերքել է վերջին օրերին տարածվող տեղեկատվությունն այն մասին, թե Wizz Air ավիաընկերության օդանավերին տեխնիկական անսարքությունների պատճառով արգելվել է թռիչքներ իրականացնել
Զբոսաշրջության կոմիտեն հերքել է Wizz Air-ի թռիչքների արգելքի մասին լուրերը

ԵՐԵՎԱՆ, 22 հունվար․/ԱՌԿԱ/. ՀՀ զբոսաշրջության կոմիտեն հերքել է վերջին օրերին տարածվող տեղեկատվությունն այն մասին, թե Wizz Air ավիաընկերության օդանավերին տեխնիկական անսարքությունների պատճառով արգելվել է թռիչքներ իրականացնել։

Գերատեսչությունից հայտնել են, որ այդ տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը։ 

Կոմիտեից նաև նշել են, որ Wizz Air ավիաընկերությունը Airline Ratings միջազգային հեղինակավոր կազմակերպության կողմից կրկին ընդգրկվել է աշխարհի 50 ամենաանվտանգ ավիաընկերությունների, ինչպես նաև 10 ամենաանվտանգ լոուքոսթ փոխադրողների ցանկում։ 

Wizz Air ընկերության մասին 

2025 թվականի հոկտեմբերի 1-ին Wizz Air ավիաընկերությունը «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում պաշտոնապես բացել է իր 34-րդ բազան։ 

2020 թվականին Հայաստանում իր առաջին չվերթից ի վեր Wizz Air-ը տեղափոխել է ավելի քան 2,6 միլիոն ուղևոր և ներկայումս իրականացնում է 16 երթուղի դեպի 9 երկիր՝ օգտագործելով երկու բազային ինքնաթիռ։