Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
444.45
RUB
4.9681
GEL
141.26
2025 թ. դեկտեմբերի 8, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+4

Փետրվարի 5-ին նախատեսված միջոցառումների ծանուցում

04.02.2013, 20:14
Փետրվարի 5-ին նախատեսված միջոցառումների ծանուցում
10.30 –«Արցախ» ակումբում կկայանա «Ժառանգություն» կուսակցությունից պատգամավոր ընտրված Թևան Պողոսյանը

11.00 -    «Հրազդան» հյուրանոց։ Կադաստրի պետական կոմիտեի ղեկավար Երվանդ Զախարյանը դրամաշնորհի համաձայնագիր կստորագրի նորվեգական կողմի հետ։

11.00 –«Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում կկայան Մոսկվա–Երևան տեսակամուրջ` «Կրակոց թեկնածուի վրա. Հայկական ընտրարշավը սպառնալիքի տա՞կ է» թեմայով։

11.00 –«Տեսակետ» ՀԿԿ առաջնորդ Ռուբեն Թովմասյանը կխոսի ներքաղաքական իրավիճակի շուրջ։     

11.00 –«Հենարան»։ Արման Մելիքյան։
    
11.00 -    ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի վարչական շենքում կներկայացվի կենտրոնական ընտրական հանձնաժողովի նիստերի առցանց հեռարձակման համակարգը:

11.00    «Նոյյան տապան»–ի հյուրերն են մարզական ֆեդերացիաների նախագահները, ովքեր կդատապարտեն Հայրիկյանի դեմ մահափորձը
    
12.00 -    «Երևան» հյուրանոց։ Պարույր Հայրիկյանի փաստաբանները։

12.00 -    «Ելակետ»։ Ասուլիս` «Ներքաղաքական զարգացումներ. սպասվելիք նախագահական ընտրություններ» թեմայով: Բանախոսներն են «Աշխարհի եզդիների միության» նախագահ Ազիզ Թամոյանը և Նախագահին կից կոորդինացիոն խորհրդի անդամ Էթերի Ցոմայան։

12.00 -    «Ազդակ»։ Էստրադային սիմֆոնիկ անսամբլի գեղարվեստական ղեկավար Երվանդ Երզնկյանը կխոսի ոլորտի խնդիրների շուրջ։

12.00 -    «Զարկերակ»։ Քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանի ասուլիսը ներքաղաքական թեմաներով։

12.00 -    «Ֆորում»։ Լարիսա Ալավերդյանը, սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը, ՀԱԿ անդամ Գուրգեն Եղիազարյանը կխոսեն ՀԱյաստանում խոսքի ազատության մասին։

12.00 -    «Հայելի»։ Ազատ Արշակյան /նախկին քաղբանտարկյալ/, Աղասի Արշակյան /ԱԺ նախկին պատգամավոր/: Թեմա՝ ստեղծված քաղաքական իրավիճակի շուրջ. Պարույր Հայրիկյանի հետ կապված միջադեպը ընտրությունների առանցքում և հակառակը։

13.00 -    «Ֆորում»։ ՀՀ–ում իրականացվող նոր կրթական բարեփոխումների և ՀՀ-ի ներկա քաղաքական իրավիճակի մասին կխոսի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանը

13.00 -    «Peoplemeter»։ Նախընտրական քարոզարշավի շրջանակներում կխոսի նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանի նախընտրական շտաբի համակարգող Արմեն Գրիգորյանը: Թեման` Ներքաղաքական զարգացումները նախագահական ընտրապայքարի համատեքստում։

13.00 -    «Հայելի»։ Արմեն Մազմանյան /ԵԹԿՊԻ ռեկտոր /, Վահրամ Մարտիրոսյան: Թեմա՝ ստեղծված քաղաքական իրավիճակը։

14.00 «Սլաք»։ Ժառանգություն կուսակցության մամուլի խոսնակ Հովսեփ Խուրշուդյանը և գլխավոր քարտուղար Ստյոպա Սաֆարյանը կխոսեն Րաֆֆի Հովհաննիսյանի նախընտրական ծրագրի շուրջ։

15.00 -    ՀՀ վճռաբեկ դատարանում տեղի կունենա ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատի մեկ տարվա գործունեության վերաբերյալ հաշվետվություն-ձեռնարկի շնորհանդեսը: Շնորհանդեսի շրջանակներում կներկայացվի նաև ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատի որոշումների ժողովածուի երրորդ հատորը։-0-