Рейтинг@Mail.ru
USD
391.56
EUR
428.21
RUB
4.7705
GEL
140.68
2025 թ. մարտի 19, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+12

«ԱՌԿԱ» գործակալությունը գործարկում է ԱՌԿԱ – Կրիպտո լրատվական ժապավենը

16.02.2024, 15:31
«ԱՌԿԱ» լրատվական գործակալությունը գործարկել է ԱՌԿԱ – Կրիպտո լրատվական ժապավենը՝ նվիրված կրիպտոարժույթի, բլոքչեյն տեխնոլոգիաների և թվային տնտեսության շուկային
«ԱՌԿԱ» գործակալությունը գործարկում է ԱՌԿԱ – Կրիպտո լրատվական ժապավենը
ԵՐԵՎԱՆ, 16 փետրվարի․/ԱՌԿԱ/․ «ԱՌԿԱ» լրատվական գործակալությունը գործարկել է ԱՌԿԱ – Կրիպտո լրատվական ժապավենը՝ նվիրված կրիպտոարժույթի, բլոքչեյն տեխնոլոգիաների և թվային տնտեսության շուկային։

Ինչպես նշվում է գործակալության մամուլի հաղորդագրության մեջ, վերջին տարիներին աշխարհում կրիպտոակտիվների ծավալների աճի տեմպերն էականորեն ավելացել են, և Հայաստանն ուշադիր ուսումնասիրում է այդ շուկայի կարգավորման և վերահսկողության միջազգային փորձը։ Մասնավորապե, ԿԲ–ն պատրաստվում է նախաձեռնել կրիպտոակտիվների կարգավորման և վերահսկման մոդելի մշակում։

«Միաժամանակ այս ոլորտում առկա բարձր ռիսկերը պետք է փոխհատուցվեն անհրաժեշտ գիտելիքներով։ Մենք ուզում ենք օգնել մեր ընթերցողներին, որպեսզի նրանք հասկանան, թե ինչ է տեղի ունենում կրիպտոարժույթի շուկայում, հրապարակել ակտուալ, այդ թվում՝ տեղական լուրեր այս թեմայով», – նշվում է մամուլի հաղորդագրության մեջ։

«ԱՌԿԱ» լրատվական գործակալությունը (www.arka.am) գործում է 1996 թվականի մայիսի 1-ից և մասնագիտանում է ֆինանսատնտեսական տեղեկատվության ոլորտում։ Այսօր «ԱՌԿԱ» մեդիահոլդինգի կազմում ընդգրկված են նաև հեռահաղորդակցության և բարձր տեխնոլոգիաների ոլորտը լուսաբանող teleсom.arka.am պորտալը և armbanks.am ֆինանսական և բանկային պորտալը։

«ԱՌԿԱ»-ի տեղեկատվությունը պարբերաբար ստանում և օգտագործում են տարբեր կազմակերպություններ, այդ թվում՝ պետական և առևտրային կառույցներ, բանկեր, միջազգային ֆինանսական կազմակերպություններ, խորհրդատվական ընկերություններ, դեսպանատներ և լրատվամիջոցներ:–0–