Рейтинг@Mail.ru
USD
376.62
EUR
434.96
RUB
4.7679
GEL
139.9
2026 թ. ապրիլի 6, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+8

ՀՀ ԿԲ–ն աշխատում է թվային դրամի գաղափարի վրա

12.12.2023, 13:37
ՀՀ ԿԲ–ն որոշ աշխատանքներ է իրականացնում թվային դրամի ներդրման հարցում, ասաց ՀՀ ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը՝ պատասխանելով «ԱՌԿԱ» գործակալության հարցին
ՀՀ ԿԲ–ն աշխատում է թվային դրամի գաղափարի վրա
ԵՐԵՎԱՆ, 12 դեկտեմբերի․/ԱՌԿԱ/․ ՀՀ ԿԲ–ն որոշ աշխատանքներ է իրականացնում թվային դրամի ներդրման հարցում, ասաց ՀՀ ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը՝ պատասխանելով «ԱՌԿԱ» գործակալության հարցին։

«Որոշակի աշխատանքներ իրականացվում են, դա ներքին քննարկում է», – ասաց նա երեքշաբթի ասուլիսի ժամանակ։

Գալստյանի խոսքով, այս գաղափարը, ինչպես ցանկացած այլ նորարարություն, ունի կողմնակիցներ և հակառակորդներ, և երկու կողմերն էլ ունեն բավականին ուժեղ փաստարկներ։

«Այդ պատճառով մենք պայմանավորվել ենք, որ տարեսկզբից կակտիվացնենք թվային դրամին վերաբերող ներքին քննարկումները», – պարզաբանեց նա։–0–