Рейтинг@Mail.ru
USD
368.52
EUR
428.04
RUB
4.9908
GEL
138.32
2026 թ. հունիսի 3, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+24

Հայաստանը կգործարկի ջերմատնային արտադրանքի արտահանման սուբսիդավորում. նախարար

Այսօր, 18:16
Կառավարությունը կընդունի աջակցության ծրագիր, որով կսուբսիդավորվի ջերմատնային ապրանքի (լոլիկ, պղպեղ, ելակ և ծաղիկ) արտահանումը, հայտարարել է Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը
Հայաստանը կգործարկի ջերմատնային արտադրանքի արտահանման սուբսիդավորում. նախարար

ԵՐԵՎԱՆ, 3 հունիսի․/ԱՌԿԱ/․ Հինգշաբթի օրը Կառավարությունը կընդունի աջակցության ծրագիր, որով կսուբսիդավորվի ջերմատնային ապրանքի (լոլիկ, պղպեղ, ելակ և ծաղիկ) արտահանումը, հայտարարել է Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։

Նրա խոսքով, կվերադարձնեն նաև ԵՄ արտահանվող թարմ պտուղ/բանջարեղենի ու ծաղիկի մաքսատուրքը:

«Մրգի արտահանման սուբսիդավորումը կներկայացվի հաջորդիվ»,-նշել է Պապոյանը Facebook-ի իր էջում։

Հայաստանից ՌԴ արտադրանքի մատակարարումների սահմանափակումների մասին

Ռոսսելխոզնադզորը մայիսի 22-ից ժամանակավոր սահմանափակումներ է մտցրել Հայաստանից ծաղկային և պարենային արտադրանքի ներմուծման նկատմամբ՝ մինչև ՀՀ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի հրավերով ռուս մասնագետների մասնակցությամբ տեսչական ստուգումների ավարտը։

Նաև Ռոսսելխոզնադզորը հայտարարել էր դժգոհությունների մասին՝ կապված Հայաստանից ՌԴ մատակարարվող մրգի և բանջարեղենի հետ։

Բացի այդ, Ռոսպոտրեբնադզորը կասեցրել է Հայաստանից «Ջերմուկ» հանքային ջրի բոլոր խմբաքանակների, ինչպես նաև հայկական երեք արտադրողների գինու և կոնյակի ներմուծումն ու շրջանառությունը Ռուսաստանում։

Ռոսսելխոզնադզորը 2026 թվականի մայիսի 30-ից ժամանակավոր սահմանափակումներ է մտցրել Հայաստանից ծագող և առաքվող թարմ լոլիկի, վարունգի, պղպեղի, կանաչեղենի և ելակի ներմուծման նկատմամբ՝ մինչև առաքվող արտադրանքի անվտանգության ապահովման համապատասխան ալգորիթմի մշակումը։