Рейтинг@Mail.ru
USD
398.84
EUR
412.8
RUB
3.9992
GEL
139.95
2025 թ. հունվարի 22, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
-1

ՏԶՆ–ն Goldman Sachs–ին ընտրել է որպես ԱԼՌՈՍԱ–ի բաժնետոմսերի 7%-ի վաճառքի գործարքի կազմակերպիչ

21.02.2013, 19:44
ՌԴ տնտեսական զարգացման նախարարությունը Goldman Sachs–ին ընտրել է որպես «ԱԼՌՈՍԱ» ԲԲԸ–ի բաժնետոմսերի 7 տոկոսի վաճառքի գործարքների կազմակերպիչ, տեղեկացնում է Փրայմը` հղում անելով գերատեսչության հաղորդագրությանը։
ՏԶՆ–ն Goldman Sachs–ին ընտրել է որպես ԱԼՌՈՍԱ–ի բաժնետոմսերի 7%-ի վաճառքի գործարքի կազմակերպիչ
ԵՐԵՎԱՆ, 21 փետրվարի. /ԱՌԿԱ/. ՌԴ տնտեսական զարգացման նախարարությունը Goldman Sachs–ին ընտրել է որպես «ԱԼՌՈՍԱ» ԲԲԸ–ի բաժնետոմսերի 7 տոկոսի վաճառքի գործարքների կազմակերպիչ, տեղեկացնում է Փրայմը` հղում անելով գերատեսչության հաղորդագրությանը։

ԱԼՌՈՍԱ–ի բաժնետոմսերի վաճառքի իրականացման և կազմակերպման համար
պարգևատրման նվազագույն չափը պարունակող առաջարկը ներկայացվել է «Գոլդման Սաքս» անսահմանափակ պատասխանատվության մասնավոր ընկերության մասնաճյուղի կողմից, որը կհանձնարարվի ՌԴ կառավարությանը` որպես գործակալ նշանակման համար։

«Նաև նշված բանկին հանձնարարվել է համապատասխան գործարքի կազմակերպման համար բանկերի կոնսորցիում ձևավորելիս տվյալ կոնսորցիումի կազմում ներառել նվազագույնը մեկ ռուսական բանկ` հաշվի առնելով ֆոնդային շուկայի զարգացման նպատակները և միջազգային ֆինանսական կենտրոնի ձևավորումը»,– ասվում է հաղորդագրության մեջ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։

ՏԶՆ–ն փետրվարի 5–ին հայտարարեց պետական մասնաբաժնից ԱԼՌՈՍԱ–ի բաժնետոմսերի 7 տոկոսի վաճառքի դեբյուտային գործարքի կազմակերպչի ընտրության մեկնարկի մասին։ Դրա եզրափակիչ փուլ դուրս եկան երեք արտասահմանյան ֆինանսական կազմակերպություններ` JP Morgan, Morgan Stanley և Goldman Sachs։

Ի դեմ ՌԴ–ի` պետական գույքի վաճառքի կազմակերպման համար իրավաբանական անձանց թվում ընդգրկված է 23 բանկ, որից 14–ը` արտասահմանյան ընկերությունների «դուստրերը»,  ինչպես նաև առաջատար հայրենական ներդրումային բանկերը։

ԱԼՌՈՍԱ–ն Ռուսաստանում խոշորագույն ալմաստ արտադրողն է, նրան բաժին է հասնում համաշխարհային արդյունահանման շուրջ 25 տոկոսը, ՌԴ–ի բոլոր ալմաստների 97 տոկոսը։

Ակնկալվում է, որ ալմաստ արտահանող ընկերության բաժնետոմսերի բաժնետիրական կապիտալի 14 տոկոսի, այդ թվում 7 տոկոսը, որը պատկանում է պետությանը, ինչպես նաև Յակուտիայի սեփականություն հանդիսացող 7 տոկոս փաթեթի վաճառքը տեղի կունենա ընթացիկ տարվա վերջին։ –0–