Рейтинг@Mail.ru
USD
377.5
EUR
436.31
RUB
4.4892
GEL
138.97
2026 թ. մարտի 20, ուրբաթ
եղանակը
Երևանում
+10

Արդշինբանկի և Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանի հաճախորդները կարող են օգտվել բանկոմատների ընդլայնված ցանցից

03.06.2024, 15:00
Հունիսի 1-ից Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանի բանկոմատներից կանխիկացում կատարելու դեպքում Արդշինբանկի քարտապանների համար գործում են Արդշինբանկի բանկոմատներից կանխիկացման պայմանները
Արդշինբանկի և Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանի հաճախորդները կարող են օգտվել բանկոմատների ընդլայնված ցանցից

ԵՐԵՎԱՆ, 3 հունիսի․/ԱՌԿԱ/․ Տեղեկացնում ենք, որ ս.թ. հունիսի 1-ից Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանի բանկոմատներից կանխիկացում կատարելու դեպքում Արդշինբանկի քարտապանների համար գործում են Արդշինբանկի բանկոմատներից կանխիկացման պայմանները, հաղորդում է Արդշինբանկի մամուլի ծառայությունը։

Նմանապես, Արդշինբանկի բանկոմատներից կանխիկացում կատարելու դեպքում Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանի քարտապանների համար գործում են Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանի բանկոմատներից կանխիկացման պայմանները։

Արդշինբանկի և HSBC Բանկ Հայաստանի բանկոմատների ցանցին ծանոթանալու համար խնդրում ենք անցնել հետևյալ հղումներով.

https://ardshinbank.am/Information/branch-atm?lang=hy

https://www.hsbc.am/branch-finder/ 

Բանկերը վերահսկվում են ՀՀ Կենտրոնական բանկի կողմից: