Բադալյան եղբայրների տարբեր ձեռնարկություններից հինգը ՀՀ խոշոր հարկատուների հազարյակում են (ՎԻԴԵՈ)
19.02.2024,
11:54
Բադալյան եղբայրների կողմից հիմնադրված բիզնեսներից հինգը նախորդ տարեվերջի ամփոփիչ արդյունքներով ներառվել են ՀՀ խոշոր հարկատուների հազարյակում․ ՎԻԴԵՈ
ԵՐԵՎԱՆ, 19 փետրվարի․/ԱՌԿԱ/․ Բադալյան եղբայրների կողմից հիմնադրված բիզնեսներից հինգը նախորդ տարեվերջի ամփոփիչ արդյունքներով ներառվել են ՀՀ խոշոր հարկատուների հազարյակում՝ նշանակալից ներդրում ապահովելով հանրապետության տնտեսական զարգացման մեջ, նշվում է «Սոֆթ Կոնստրակտ» ընկերության տարածած հաղորդագրության մեջ։
Գործելով ոչ միայն տեղեկատվական տեխնոլոգիաների, խաղային բիզնեսի, այլև հեռուստատեսության, բանկային և վճարային համակարգերի, գյուղատնտեսության, հանրային սննդի և նույնիսկ շինարարության ոլորտներում՝ այդ ձեռնարկությունները դարձել են հայաստանյան բիզնես լանդշաֆտի առանցքային ներկայացուցիչներ։
Ընդգծելով բիզնեսների բազմազանությունը և աշխատաշուկայի վրա դրական ազդեցությունը՝ «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի համահիմնադիր և նախագահ Վահե Բադալյանը նշում է․ «Մեր կողմից հիմնադրված ընկերություններում աշխատակիցների քանակը Հայաստանում 2023թ․ կազմել է շուրջ 7000 հոգի, իսկ արտերկրում՝ 2000-ից ավելի»։
2022 և 2023 թվականների տարեկան արդյունքներով տնտեսական տվյալներն ընդգծում են Բադալյան եղբայրների կողմից հիմնադրված հայաստանյան բիզնեսների առողջ ու կայուն աճը։ Մասնավորապես, 2023թ․ ընթացքում վճարված հարկերի ծավալը կազմել է 17,3 միլիարդ դրամ։ Հոլդինգի և երկրի խոշորագույն ՏՏ կազմակերպությունը՝ «Սոֆթ Կոնստրակտ» ՓԲԸ-ն 2023թ․ պետբյուջե է վճարել ավելի քան 12 միլիարդ ՀՀ դրամ։
Հատկանշական է, որ Բադալյան եղբայրների կողմից հիմնադրված և տարբեր ոլորտներում գործող բիզնեսներից հինգը 2023թ․ արդյունքներով ներկայացված են ՀՀ 1000 խոշոր հարկատուների ցանկում։ Երկրում գործող խոշորագույն՝ «Սոֆթ Կոնստրակտ» ՏՏ ընկերությունն զբաղեցնում է 20-րդ հորիզոնականը, «Ֆասթ բանկ» ՓԲԸ-ն՝ 93-րդ։ «Ֆասթ Մեդիա» ՍՊԸ-ն 648-րդ տեղում է, «Բադալյան եղբայրներ» ՍՊԸ-ն՝ 873-րդ, իսկ «Յուքրաֆթ» ՍՊԸ-ն 958-րդ խոշոր հարկատուն է Հայաստանում:
Նշված խոշոր հարկատու ընկերությունները գործում են տեղեկատվական տեխնոլոգիաների, խաղային բիզնեսի, հեռուստատեսության և բանկային ոլորտներում՝ հավաքականորեն զգալի ներդրում ապահովելով ՀՀ տնտեսական աճում։–0–