Рейтинг@Mail.ru
USD
381.57
EUR
447.43
RUB
4.7465
GEL
141.61
2025 թ. դեկտեմբերի 18, հինգշաբթի
եղանակը
Երևանում
+3

Կոնվերս Բանկն ավարտել է կորպորատիվ պարտատոմսերի տեղաբաշխումը

29.07.2021, 11:08
Կոնվերս Բանկը սահմանված ժամկետից 2 ամիս շուտ, ամբողջ ծավալով ավարտել է կորպորատիվ պարտատոմսերի 12-րդ և 13-րդ տեղաբաշխումները
Կոնվերս Բանկն ավարտել է կորպորատիվ պարտատոմսերի տեղաբաշխումը

ԵՐԵՎԱՆ, 29 հուլիսի./ԱՌԿԱ/. Կոնվերս Բանկը սահմանված ժամկետից 2 ամիս շուտ, ամբողջ ծավալով ավարտել է կորպորատիվ պարտատոմսերի 12-րդ և 13-րդ տեղաբաշխումները: Առաջին անգամ պարտատոմսերի տեղաբաշխում է իրականացվել նաև Converse Mobile հավելվածի միջոցով, հաղորդում է Կոնվերս Բանկի մամուլի ծառայությունը:

Տեղաբաշխվել է 3 մլրդ ՀՀ դրամ և 10 մլն ԱՄՆ դոլար ընդհանուր ծավալով կորպորատիվ պարտատոմսեր: Պարտատոմսերի շրջանառության ժամկետը 36 ամիս է, արժեկտրոնների վճարումը՝ կիսամյակային,  իսկ արժեկտրոնի եկամտաբերությունը սահմանվել է համապատասխանաբար 9,75 % և 5,25%:

Բանկը դիմելու է Հայաստանի ֆոնդային բորսա՝  տեղաբաշխված պարտատոմսերը կորպորատիվ պարտատոմսերի ABond հարթակում ցուցակելու համար:

Ներկայումս  Հայաստանի ֆոնդային բորսայում շրջանառվում են Կոնվերս Բանկի 2 մլրդ ՀՀ դրամ և 15 մլն ԱՄՆ դոլար ծավալով երկուական տրանշերով պարտատոմսեր:

2021թ-ին բանկը նախատեսում է կորպորատիվ պարտատոմսերի ևս երկու տրանշի տեղաբաշխում:

Կոնվերս Բանկը համապարփակ բանկային ծառայություններ է մատուցում ինչպես մասնաճյուղերում, այնպես էլ առցանց հարթակներում: 30.06.2021թ դրությամբ, բանկի ակտիվները կազմել են մոտ 360 մլրդ դրամ, վարկային պորտֆելը՝ 223 մլրդ դրամ, իսկ պարտավորությունները հաճախորդների նկատմամբ՝ 254,7 մլրդ դրամ:–0–