Рейтинг@Mail.ru
USD
398.84
EUR
412.8
RUB
3.9992
GEL
139.95
2025 թ. հունվարի 22, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
-1

Fix Price–ը մուտք է գործել հայկական շուկա

17.05.2023, 12:40
Ֆիքսված գներով խանութի օպերատոր Fix Price-ը մուտք է գործել հայկական շուկա, բացել է առաջին կետը Երևանում
Fix Price–ը մուտք է գործել հայկական շուկա
ԵՐԵՎԱՆ, 17 մայիսի./ԱՌԿԱ/. Ֆիքսված գներով խանութի օպերատոր Fix Price-ը մուտք է գործել հայկական շուկա, բացել է առաջին կետը Երևանում, հայտնում է «Ինտերֆաքս»-ը՝ վկայակոչելով ընկերությանը։

Fix Price-ը նախատեսում է ընդլայնել իր ցանցը երկրում և առաջիկա ամիսներին կբացի երկրորդ խանութը: Հայաստանում խանութները դարձել են Fix Price ֆրանչայզինգային ցանցի մի մասը։

Հայաստանը դարձել է իններորդ երկիրը, որտեղ գործում է Fix Price-ը։ 2023 թվականի հունվարին Fix Price-ը մուտք գործեց Մոնղոլիայի շուկա։

Ընդհանուր առմամբ, 2023 թվականի մայիսի 15-ի տվյալների համաձայն, բոլոր երկրներում, որտեղ գործում է Fix Price–ը (Ռուսաստան, Բելառուս, Ղազախստան, Լատվիա, Վրաստան, Ղրղըզստան, Ուզբեկստան, Մոնղոլիա, Հայաստան) աշխատում է 653 առևտրային կետ, իսկ ամբողջ ցանցում կա 5,92 հազար կետ։

Fix Price-ը ֆիքսված գներով խանութների խոշորագույն օպերատորն է Ռուսաստանում: 2022 թվականին ընկերության հասույթը ՖՀՄՍ-ով կազմել է 277,6 միլիարդ ռուբլի, EBITDA՝ 54,2 միլիարդ ռուբլի, զուտ շահույթը՝ 21,4 միլիարդ ռուբլի:-0-