Рейтинг@Mail.ru
USD
381.2
EUR
444.44
RUB
4.9035
GEL
141.22
2025 թ. դեկտեմբերի 4, հինգշաբթի
եղանակը
Երևանում
-1

Համալրվող ավանդ՝ ճկուն պայմաններով․ Բիբլոս Բանկ Արմենիայի նոր առաջարկը (ՎԻԴԵՈ)

01.07.2024, 11:38
Բիբլոս Բանկ Արմենիան ներկայացնում է համալրվող ավանդի հատուկ առաջարկ՝ ֆինանսական միջոցների դինամիկ աճի համար․ ՎԻԴԵՈ
Համալրվող ավանդ՝ ճկուն պայմաններով․ Բիբլոս Բանկ Արմենիայի նոր առաջարկը (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 1 հուլիսի․/ԱՌԿԱ/․ Բիբլոս Բանկ Արմենիան ներկայացնում է համալրվող ավանդի հատուկ առաջարկ՝ ֆինանսական միջոցների դինամիկ աճի համար, հաղորդում է Բիբլոս Բանկ Արմենիայի մամուլի ծառայությունը։

Ավանդը ներդնելուց հետո այն կարելի է համալրել ցանկացած պահի (բացառությամբ դրա ավարտին նախորդող երեք ամսվա ընթացքում) և ստանալ տոկոսները ամեն եռամսյակ։

Ավանդները ներգրավվում են սկսած 500,000 դրամից | $1,000-ից | €1,000-ից, մրցունակ տոկոսադրույքով և օվերդրաֆտի հնարավորությամբ։

Առաջարկի շրջանակում ավանդ ներդնող Հաճախորդները կստանան 50% զեղչ՝ անհատական պահատուփերի վարձակալության համար։

Ավանդ ներդնել հնարավոր է Բիբլոս Բանկ Արմենիայի ցանկացած մասնաճյուղում, իսկ հայտ ձևակերպել կարելի է նաև առցանց տարբերակով։

Առաջարկը գործում է մինչև դեկտեմբերի 31-ը։ Մանրամասն տեղեկություններ կարելի է ստանալ Բանկի պաշտոնական կայքում։

Բիբլոս Բանկ Արմենիա ՓԲԸ-ն հիմնադրվել է 2007 թվականին։ Այսօր Երևան քաղաքում գործում է Բանկի չորս մասնաճյուղ, որտեղ հաճախորդներն օգտվում են տարատեսակ բանկային ծառայություններից և ստանում ֆինանսական խորհրդատվություն։ Բանկն իր հաճախորդներին տրամադրում է միջազգային ստանդարտներին համապատասխան կորպորատիվ և մանրածախ բանկային ծառայություններ: