Рейтинг@Mail.ru
USD
381.76
EUR
448.8
RUB
4.8082
GEL
141.71
2025 թ. դեկտեմբերի 16, երեքշաբթի
եղանակը
Երևանում
-2

Նոր հնարավորություն Ինեկոբանկի հաճախորդների համար. գործարկել է ֆինանսական լիզինգի ծառայությունը

24.01.2020, 18:08
Ինեկոբանկը ուրախ է տեղեկացնել լիզինգի ծառայության գործարկման մասին
Նոր հնարավորություն Ինեկոբանկի հաճախորդների համար. գործարկել է ֆինանսական լիզինգի ծառայությունը

ԵՐԵՎԱՆ, 24 հունվարի/ԱՌԿԱ/. Ինեկոբանկը ուրախ է տեղեկացնել լիզինգի ծառայության գործարկման մասին:

Բանկը տրամադրելու է անշարժ և շարժական գույքի ձեռքբերման նպատակով լիզինգային ծառայություններ ՀՀ ռեզիդենտ իրավաբանական անձանց, անհատ ձեռնարկատերերին և գյուղատնտեսության ոլորտում գործունեություն ծավալող ֆիզիկական անձանց, հաղորդում է Ինեկոբանկի մամուլի ծառայությունը։

«Ինեկոբանկի առաքելությունն է ստեղծել հնարավորություններ անհատ և բիզնես հաճախորդների նպատակների իրագործման համար՝ մատուցելով վերջիններիս պահանջներին համահունչ ֆինանսական ծառայություններ», - նշում է Ինեկոբանկի Կորպորատիվ բիզնեսի տնօրեն Արտյոմ Չիչյանը։

Артем Читчян.jpg

«Հավատարիմ մնալով մեր առաքելությանը՝ այսօր մեր հաճախորդներին ենք ներկայացնում բիզնեսի ֆինանսավորման նոր հնարավորություն՝ ֆինանսական լիզինգը։ Լիզինգի  շրջանակներում բանկը կհանդիսանա որպես միջնորդ գնորդների և մատակարարների միջև՝ հնարավորություն ընձեռելով իր հաճախորդներին համալրելու հիմնական միջոցները ժամանակակից սարքավորումներով կամ տրանսպորտային միջոցներով ինչպես տեղական, այնպես էլ արտասահմանյան շուկաներից։ Ցանկանում եմ ևս մեկ անգամ ընդգծել, որ Ինեկոբանկը մշտապես կանգնած է իր հաճախորդների կողքին և պատրաստակամ է աջակցելու վերջիններիս  գաղափարների իրագործմանը։ Համոզված եմ, որ լիզինգային ծառայության ներդրումը իր հերթին կնպաստի Բանկի ընտրած այս ռազմավարության իրականացմանը», – ավելացրել է նա։

Վերջին մի քանի տարիների ընթացքում Ինեկոբանկը հանդիսանում է Հայաստանում կորպորատիվ բիզնեսի շուկայում ամենաարագ զարգացող բանկերից մեկը՝ արդեն իսկ սպասարկելով ավելի քան 16,000 իրավաբանական անձ հաճախորդի։ Բանկն առաջարկում է ծառայությունների ամբողջական փաթեթ տարբեր ոլորտների իրավաբանական անձ հաճախորդների ամենօրյա աճող կարիքների բավարարման նպատակով։

Լիզինգի ծառայության մանրամասներին ծանոթանալու նպատակով այցելե՛ք Ինեկոբանկի պաշտոնական կայք։

«Ինեկոբանկ» ՓԲԸ-ն, հանդիսանալով Հարավային Կովկասի առաջատար բանկերից մեկը, մատուցում է  կոմերցիոն բանկային, ինչպես նաև թվային բանկային ծառայություններ անհատներին, փոքր և միջին ձեռնարկություններին և խոշոր կազմակերպություններին։ Շուրջ 23 տարի Բանկը մատուցում է բարձրորակ բանկային ծառայություններ Հայաստանում՝ սպասարկելով ավելի քան 500,000 հաճախորդի, որոնցից ավելի քան 200 000-ին` թվային ուղիներով: 

Իր գործունեության ընթացքում բանկը մշակել և մատուցել է ոլորտի առաջատար թվային բանկային լուծումներ՝ նպատակ ունենալով ներդնել ամբողջովին նոր բանկային ծառայություններ։

· 2009թ.-ին առաջինը Հայաստանում ներդրեց «Ապառիկ տեղում» թվայնացված և ամբողջովին ավտոմատաված ծրագիրը, որն ապրանքի ապառիկ գնման գործընթացը 3-4 օրից կրճատեց մինչև մի քանի րոպեի։

· 2012թ.-ին իր InecoOnline համակարգի շնորհիվ առաջիններից մեկն էր, որն ապահովեց գործարքների կատարումը 24/7 ռեժիմով:

· 2014թ.-ին ներդրեց InecoMobile բջջային հավելվածն, որն իր հնարավորությունների և օգտագործման պարզության շնորհիվ այսօր ունի ամենաշատ օգտատերերը հայաստանյան ֆինանսական հավելվածների շարքում։

· Հանդիսանալով ֆինտեխ առաջատար կառույցներիցներից մեկը` Ինեկոբանկը շարունակաբար աջակցելու է տեխնոլոգիական ոլորտի զարգացմանն ու կայացմանը Հայաստանում` նպաստելով տնտեսության կայուն աճին: 2017թ.-ին բանկը առաջինն էր, որ ներդրեց ամբողջովին ավտոմատացված վարկավորման գործընթաց իր օնլայն և մոբայլ հավելվածների միջոցով: Արդյունքում վարկերը տրամադրվում են հաճախորդներին 24/7 ռեժիմով:

Առաջին ամբողջական թվային բանկը Հայաստանում, որը անհատներին ապահովում է թվային ամբողջական լուծումներ՝ վճարումներ, վարկավորում, խնայողություններ և այլ հարակից ծառայություններ 24/7 հասանելիությամբ։–0–