Рейтинг@Mail.ru
USD
381.2
EUR
444.44
RUB
4.9035
GEL
141.22
2025 թ. դեկտեմբերի 3, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
0

«Ստեփան Գիշյան» բարեգործական հիմնադրամի աջակցությամբ Հրազդանի թիվ 8 հիմնական դպրոցում բացվել է ֆրանսերենի դասասենյակ (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)

19.11.2019, 17:03
«Ստեփան Գիշյան» բարեգործական հիմնադրամի և «Կայուն զարգացման հայկական հիմնադրամ»-ի համատեղ ջանքերով ստեղծված դասասենյակը հագեցած է մուլտիմեդիա բոլոր հնարավորություններով:
«Ստեփան Գիշյան» բարեգործական հիմնադրամի աջակցությամբ Հրազդանի թիվ 8 հիմնական դպրոցում բացվել է ֆրանսերենի դասասենյակ (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 19 նոյեմբերի./ԱՌԿԱ/. Հրազդանի թիվ 8 հիմնական դպրոցում այսուհետև երեխաները ֆրանսերեն լեզուն կուսումնասիրեն նոր ու կահավորված դասասենյակում: 

«Ստեփան Գիշյան» բարեգործական հիմնադրամի և «Կայուն զարգացման հայկական հիմնադրամ»-ի համատեղ ջանքերով ստեղծված դասասենյակը հագեցած է մուլտիմեդիա բոլոր հնարավորություններով. համակարգիչ, էլեկտրոնային գրատախտակ, հայկական արտադրության հեռուստացույց, ֆրանսիական հարուստ գրականություն, ինչպես նաև փափուկ կահույք՝ ոչ ֆորմալ դասաժամեր կազմակերպելու համար, հաղորդում է ԱԿԲԱ–ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ մամուլի ծառայությունը:

ACBA, АКБА

«Շատ ուրախ եմ, որ այստեղ սովորող երեխաները համալրեցին այն երջանիկ աշակերտների շարքը, ովքեր հնարավորություն ունեն նման գեղեցիկ դասասենյակում անցկացնելու ֆրանսերենի դասերը: Հիմա այստեղ անհրաժեշտ բոլոր պայմանները ստեղծված են, որպեսզի երեխաներն ավելի արդյունավետ սովորեն ֆրանսերեն լեզուն և, որ ավելի հետաքրքիր անցնի իրենց դասաժամերը», – իր խոսքում նշել է «Ստեփան Գիշյան» բարեգործական հիմնադրամի տնօրեն Աննա Գիշյանը: 

ACBA, АКБА

«Շատ տպավորված եմ, երբ տեսնում եմ երեխաներն ինչպես են պատրաստվել ու ինչպիսի ոգևորությամբ են սովորում: Տեսնում եմ նաև ուսուցիչների աշխատանքը: Շնորհակալություն եմ հայտնում իրենց, որ մեծ ջանքեր են գործադրում ֆրանսերենի ուսուցման համար: Շնորհավորում եմ դպրոցի տնօրինությանը, որ ունեն այսպիսի ժամանակակից դասասենյակ», – նշել է «Կայուն զարգացման հայկական հիմնադրամ»-ի հոգաբարձուների խորհրդի նախագահ Ալեն Տուհադյանը:

«Ստեփան Գիշյան» բարեգործական հիմնադրամը ստեղծվել է 2015 թվականին` ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկի, ֆրանսիական Կրեդիտ Ագրիկոլի, Կրեդիտ Ագրիկոլ Ազգային Ֆեդերացիայի և Գիշյան ընտանիքի կողմից:–0–