Рейтинг@Mail.ru
USD
381.39
EUR
445.43
RUB
4.7442
GEL
141.58
2026 թ. հունվարի 9, ուրբաթ
եղանակը
Երևանում
-1

Յունիբանկն առաջարկում է 4.8% արժեկտրոնային եկամտաբերությամբ դոլարային պարտատոմսեր

02.12.2021, 16:31
Յունիբանկը  թողարկել է դոլարային պարտատոմսեր արժեկտրոնային բարձր եկամտաբերությամբ՝  4.8% տարեկան
Յունիբանկն առաջարկում է 4.8% արժեկտրոնային եկամտաբերությամբ դոլարային պարտատոմսեր

ԵՐԵՎԱՆ, 2 դեկտեմբերի․/ԱՌԿԱ/․ Յունիբանկը  թողարկել է դոլարային պարտատոմսեր արժեկտրոնային բարձր եկամտաբերությամբ՝  4.8% տարեկան: Դոլարային պարտատոմսերի թողարկման ծավալը կազմում է 5 մլն ԱՄՆ դոլար, շրջանառության ժամկետը՝  36 ամիս: Արժեկտրոնային եկամուտը կվճարվի եռամսյակը մեկ: 

 Թողարկման տեղաբաշխումը նախատեսվում է ավարտել մինչև 27.12.21թ., որից հետո պարտատոմսերը կցուցակվեն AMX Հայաստանի ֆոնդային բորսայում:

«Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» ՀՀ օրենքի համաձայն, բանկի կողմից թողարկված անվանական պարտատոմսերով ներգրավված դրամական միջոցները համարվում են երաշխավորված բանկային ավանդ և երաշխավորված են «Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի» կողմից:
Հայաստանի Ֆոնդային բորսայում ցուցակված երկու կամ ավելի տարի մարման ժամկետով պարտատոմսերից ստացված եկամուտը հարկման ենթակա չէ:

Պարտատոմսերի Ծրագրային ազդագիրը /գրանցված 22.01.2021թ. թիվ 1/25 Ա որոշմամբ), դրա լրացումները և Թողարկման վերջնական պայմանները հրապարակված են www.unibank.am կայքում:-0-