ՎԶԵԲ-ի փոխնախագահը և գործադիր տնօրենը կայցելեն Հայաստան
13.01.2023,
15:28
Ուշադրության կենտրոնում վերականգնվող էներգիան, կայուն ենթակառուցվածքները, ֆինանսական ճկունությունն ու բարեփոխումներն են
ԵՐԵՎԱՆ, 13 հունվարի./ԱՌԿԱ/. ՎԶԵԲ-ի փոխնախագահը և գործադիր տնօրենը կայցելեն Հայաստան, Վրաստան և Ադրբեջան։
Երկուշաբթի Մարկ Բոումենը և Մատեո Պատրոնեն քառօրյա այցով կմեկնեն Կովկաս։ Պատվիրակությունը հանդիպումներ կունենա բարձրաստիճան պետական պաշտոնյաների, դիվանագիտական համայնքի, գործընկերների և հաճախորդների հետ, հաղորդում է ՎԶԵԲ–ի մամուլի ծառայությունը։
Ուշադրության կենտրոնում վերականգնվող էներգիան, կայուն ենթակառուցվածքները, ֆինանսական ճկունությունն ու բարեփոխումներն են։
Հունվարի 16-ից 19-ը Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) Քաղաքականության և գործընկերության գծով փոխնախագահ Մարկ Բոումենը և Արևելյան Եվրոպայի և կովկասյան տարածաշրջանի գործադիր տնօրեն Մատեո Պատրոնեն շրջագայելու են Կովկասում՝ սկզբում այցելելով Հայաստան, ապա Վրաստան, և այցի ավարտին՝ Ադրբեջան։
Այս այցը հաջորդում է ՎԶԵԲ-ի նախագահ Օդիլ Ռենո-Բասոյի՝ սեպտեմբերին Կովկաս կատարած շրջագայությանը: Այցի նպատակն է քննարկել մասնավոր և պետական հատվածում առաջիկա ծրագրերը։ Օրակարգում ընդգրկված են նաև քննարկումներֆինանսական կայունության, քաղաքականություններում արվող բարեփոխումների և ՎԶԵԲ-ի նոր ռազմավարությունների նախապատրաստման վերաբերյալ:
Պատվիրակությունը սկզբում կայցելի Երևան, որտեղ ՎԶԵԲ-ի ներկայացուցիչները կհանդիպեն Հայաստանի քաղաքական առաջնորդների հետ։ Այցի ընթացքում նախատեսված ենհանդիպումներ դիվանագետների, զարգացման միջազգային գործընկերների, գործարար համայնքի ղեկավարների և Բանկի ներկայիս գործընկերների հետ։ ՎԶԵԲ-ի թիմը կայցելի նաև ՀՀ Կենտրոնական բանկ, որտեղ կհանդիպի ԿԲ նախագահի և նրա տեղակալի հետ։
1992 թվականին Կովկասում իր գործունեության մեկնարկից ի վեր, ՎԶԵԲ-ն ավելի քան 10 միլիարդ եվրո է ներդրել տարածաշրջանի ֆինանսական, կորպորատիվ, ենթակառուցվածքային և էներգետիկ ոլորտների ավելի քան 650 ծրագրերում, ընդ որում ներդրումների մեծ մասը բաժին է ընկնում մասնավոր հատվածին։–0–